Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Թբիլիսի։
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հանդիպման շրջանակներում Զոհրաբ Մնացականյանն ու Դավիթ Զալկալիանիին քննարկել են երկու երկների միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն առչվող հարցեր։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ այս այցն իր առաջին պաշտոնական այցն է Թբիլսի և համոզմունք հայտնել, որ այս այցով ևս մեկ քայլ կկատարվի երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։
Հանդիպման արդյունքերի վերաբերյալ երկու երկրների ԱԳ նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Նշենք, որ այցի շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի, խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեի, ինչպես նաև վրացահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Կոստանյանը Պաղեստինի հայ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և...