Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան զորավարժարանում ընթացող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում անցկացվել է «Տեր և տիկին» պարային-երաժշտական փուլը:
«Տեր և տիկին» մրցափուլի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել ցուցադրել իրենց տաղանդն ու կարողությունները երգի, պարի և մշակութային այլ ասպարեզներում:
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են եղել Հայաստանից և Ռուսաստանից մշակութային վաստակավոր գործիչներ, Բելառուսից, Հունաստանից, Իրանից և Ղազախստանից մրցավարներ ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Աչքի են ընկել Ռուսաստանը ներկայացնող սերժանտներ Գերման Դավիդովն ու Լիլիա Դաուտովան, Հայաստանը ներկայացնող կրտսեր սերժանտ Նարեկ Քալոշյանը և Բելառուսը ներկայացնող եֆրեյտոր Տատյանա Կովալևսկայան:
Մրցափուլի առանձին համարներ կներկայացվեն օգոստոսի 13-ին կայանալիք եզրափակիչ Գալա-համերգի ընթացքում:
Մրցույթի վերջին՝ «Դիպուկահար» մրցափուլը տեղի կունենա օգոստոսի 11-ին, ՀՀ պաշտպանության նախարարության զորավարժարանում։
Թուրքական, բրիտանական և իսրայելական լրատվամիջոցները կեղծում են իրականությունը՝ Մեծամորի ատոմակայանն անվանելով «հաջորդ Չեռնոբիլ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քարոզչական արշավը խթանում է խուճապը, իսկ թուրքական, բրիտանական և իսրայելական լրատվամիջոցները կեղծում են իրականությունը՝ Հայաստանի Մեծամորի...