Սեպտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նստել է «Հաղթանակ» կամրջի արգելապատնեշի վրա և սպառնում է իրեն ցած նետել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացին իրեն ցած է նետել։ Փրկարարները, բժիշկներն ու պարեկները կամրջի տակ, ջրի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկա, ում բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ջրի մեջ։
Փրկարարները, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորները և բժիշկը մոտ 1 կմ վիրավորին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Այնուհետև վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները շտապ ուղեկցել են վերակենդանացման բաժանմունք։
Փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև երկտող։