Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վլադիմիր Պուտինի ուղերձում մասնավորապես ասվում է․
«Հարգելի՛ Արմեն Վարդանի,
Ուրախ եմ շնորհավորել Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով: Մեր երկրների հարաբերությունները հիմնված են բազմադարյա բարեկամության ավանդույթների, հոգևոր մտերմության և փոխադարձ վստահության վրա»։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև տարբեր ուղղություններով արդյունավետ համագործակցությունը լիովին համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և համահունչ է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը:
«Ձեզ ի սրտե քաջառողջություն և հաջողություններ եմ մաղթում, իսկ Ձեր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարեկեցություն»,-նշել է Վլադիմիր Պուտինը։
Կոստանյանը Պաղեստինի հայ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Պաղեստինի ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար Վարսեն Աղաբեկյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում և...