ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը հեռախոսաազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների ընթացքը, ТАСС-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հաղորդել է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Գլխավոր քարտուղարն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ: Նրանք քննարկել են ԳՀՀԾ – ի շուրջ բանակցությունները, ինչպես նաև իրավիճակը Եմենում և գրավյալ պաղեստինյան տարածքներում», – ասված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 3-ին իրանական պատվիրակությունը ժամանել է Վիեննա՝ շարունակելու բանակցությունները միջուկային գործարքի շուրջ։ Մինչ այդ, հունիսին Քաթարում անուղղակի բանակցություններ են ընթացել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի վերականգնման շուրջ: Դրանից հետո իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող, ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան հայտարարել է, որ Դոհայում կողմերին չի հաջողվել հասնել այն առաջընթացին, որին նրանք հույս ունեին:
ԳՀՀԾ-ն միջուկային մշակումների շուրջ ճգնաժամը հաղթահարելու նպատակով Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակի» և Գերմանիայի կողմից: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 – ին որոշում է կայացրել դուրս գալ այդ պայմանավորվածությունից։ ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենը բազմիցս ահազանգել է, որ Վաշինգթոնը Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ Վիեննայում բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ի վերականգնման շուրջ՝ դրա սկզբնական տեսքով:
Ռուսական բանակն Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ օգտագործում է ձիեր և էշեր․ WSJ
Ռուսական բանակն Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ օգտագործում է ձիեր և էշեր՝ անօդաչու թռչող սարքերի համար փոխադրումները աննկատելի դարձնելու համար, գրում...