• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
31 Հուլիս 2025 07:11
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Պաշի տղա Սուրո Լեննականսկի»-ի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու հանգամանքները պարզվել են․ ՔԿ

Իրավունք,
25 Հուլիս 2022 09:58
ShareShareShare
«Պաշի տղա Սուրո Լեննականսկի»-ի՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու հանգամանքները պարզվել են․ ՔԿ
telegram

Քննչական կոմիտեն պարզել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի Սուրեն Ավետիսյանի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են գերատեսչությունից։

Փաստական տվյալների համաձայն՝ Սուրեն Ավետիսյանն իր կողմից ստեղծած և ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Էդմոնդ Գրիգորյանից տեղեկանալով նույն խմբավորման անդամ Արմեն Վարոսյանին և վերջինիս եղբորը՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանին պատկանող գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի, իսկ դրանից հետո ծեծկռտուքի մասնակիցներից մեկին՝ իրենց աշխատասենյակում եղբայրների կողմից ծեծի ենթարկելու մասին՝ 2021 թվականի օգոստոսի 19-ին Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցում գտնվող տարածքում հիշյալ խմբավորման անդամների հետ կատարել է դեպքի հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ:

Այդ ընթացքում Սուրեն Ավետիսյանը ներկաներին հանձնարարականներ է տվել՝ Գյումրի քաղաքում տեղի ունեցած մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծել բացառապես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց դիմելու միջոցով. հանձնարարել է բոլորին փոխանցել, որ խուլիգանություն կատարող անձինք պատասխան են տալու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, իսկ խմբավորման անդամները կատարել են վերջինիս պահանջը՝ այդ կերպ մասնակցելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը և ներգրավվելով դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը։

Կարեն Վարոսյանն իր անհամաձայնությունն է հայտնել նշված հանձնարարականի հետ կապված՝ նշելով, որ ինքը շարունակելու է ապրել քրեական ենթամշակույթի համապարտադիր կանոններով և դրանց համաձայն լուծումներ տալ իրեն դիմած անձանց խնդիրներին:

Այնուհետև, Սուրեն Ավետիսյանը Ռաֆիկ Իգիթյանի, Վահան Տեր-Պողոսյանի, Ցոլակ Գևորգյանի և խմբավորման այլ անդամների միջոցով, վերջիններիս գործողությունների հստակ դերաբաշխման եղանակով կազմակերպել է տարբեր անձանցից, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր», «Սևան» և այլ քրեակատարողական հիմնարկներից դրամական միջոցների հավաքագրումը և տնօրինել հիշյալ խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը:

Դերաբաշխման համաձայն, խմբավորման անդամ Վահան Տեր-Պողոսյանը 2022 թվականի հունվարի 9-ին ստանալով հավաքագրված՝ ընդհանուր 4.595.000 ՀՀ դրամ գումարը, Գյումրի քաղաքում այն փոխանցել է խմբավորման անդամներ Ռաֆիկ Իգիթյանին և Ցոլակ Գևորգյանին, ովքեր ստացված գումարը հաշվելուց հետո հեռախոսազանգի միջոցով դրա չափի վերաբերյալ հաշվետվություն են ներկայացրել Սուրեն Ավետիսյանին:

Վերջինս Ռաֆիկ Իգիթյանին հանձնարարել է իր մոտ պահվող գումարներից 5000 ԱՄՆ դոլարը փոխանցել «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի Արտյոմ Ղազարյանին՝ քրեակատարողական հիմնարկից ազատվելու կապակցությամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Իգիթյանը Արտյոմ Ղազարյանի բնակության վայրում նրան է փոխանցել նշված գումարը:

Այնուհետև, 2022 թվականի մարտի 7-ին Սուրեն Ավետիսյանը հավաքագրված գումարների շարժի «հաշվապահությունը վարող» Ռաֆիկ Իգիթյանին և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեկ այլ անդամի հրահանգել է հանցավոր աշխարհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ հոր մահվան կապակցությամբ, 10.000 ԱՄՆ դոլար գումար փոխանցել Արտյոմ Ղազարյանին: Իգիթյանը հեռախոսազանգի միջոցով կապ է հաստատել որդու՝ Աշոտ Իգիթյանի հետ, հրահանգել գումարների պահման թաքստոցից վերցնել 10.000 ԱՄՆ դոլար և տեղափոխել իր մատնանշած վայր: Աշոտ Իգիթյանը, ևս մասնակցելով նշված խմբավորմանը, թաքստոցից վերցրել է գումարը, տեղափոխել է մատնանշված վայր ու փոխանցել հորը, որից հետո վերջինս և Ցոլակ Գևորգյանը, Արտյոմ Ղազարյանին են փոխանցել նշված գումարը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Կարեն Վարոսյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել գործարանային արտադրության «P. BERETTA 950 BS» 6,35*15մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ և նույն տրամաչափի 8 հատ փամփուշտ: Բացի այդ, վերջինս իր անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր բնակարանին կից օժանդակ շինությունում պահել զգալի չափերի՝ 0,6 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, զգալի չափերի՝ «α-PVP» տեսակի թմրամիջոց: Նշված շինությունում Կարեն Վարոսյանը ապօրինի կերպով պահել է նաև հողով լի ծաղկամաններում իր կողմից աճեցված «Կանեփ» տեսակի բույսից պատրաստած, անձնական օգտագործման համար առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 75,1 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, աճեցրել և մշակել է խոշոր չափերի՝ 13 հատ շրջանառությունն արգելված կանեփ տեսակի բույս: Վերոնշյալ ատրճանակը, փամփուշտները և թմրամիջոցները հայտնաբերվել են քրեական գործի շրջանակներում օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սուրեն Ավետիսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Արտյոմ Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, Կարեն Վարոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով, 404-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Իգիթյանին, Էդմոնդ Գրիգորյանին, Վահան Տեր-Պողոսյանին, Ցոլակ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Ռաֆիկ Իգիթյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց ընտրվել գրավը:

Վերոնշյալ 8 անձանց վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու։

telegram
Tags: «Պաշի տղա Սուրո Լեննականսկի»ՔԿՔրեական ենթամշակույթ

Առնչվող Նորություններ

Բեռնախցիկից պարանով շանը քարշ տված քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը․ ՔԿ

Բեռնախցիկից պարանով շանը քարշ տված քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը․ ՔԿ

30 Հուլիս 2025 18:03

Հուլիսի 15-ին Բյուրեղավանում բեռնախցիկից պարանով շանը քարշ տված քաղաքացու նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը, հայտնել է Քննչական...

Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել

Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու որոշման դեմ Միքայել սրբազանի պաշտպանների բողոքները

30 Հուլիս 2025 17:53

Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Առաջին ատյանի դատարանի դատավորի՝ կալանք կիրառելու մասին որոշման դեմ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել...

Կարապետյանի փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի աջակցության երթի արտոնված լինելու մասին

Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն անօրինական է․ փաստաբան

30 Հուլիս 2025 17:21

Վերաքննիչ քրեական դատարանը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տան հունիսի 18-ի խուզարկությունը ճանաչել է անօրինական, հայտնել է փաստաբան Լիանա...

СК сообщил о 22 случаях траффикинга в Армении с начала года и рассказал о мерах борьбы с этим явлением

Այս տարի ՀՀ-ում թրաֆիքինգի 22 դեպք է գրանցվել. ՔԿ

30 Հուլիս 2025 13:56

Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Գալստանյանի գործի կարևոր տեղեկությունները փոխանցելու ենք ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչներին․ Խուդոյան

30 Հուլիս 2025 13:43

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել քննիչին` իրենց հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու համար, տեղեկացրել է...

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԻՆ նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր և շուրջ 200 մլն դրամ

30 Հուլիս 2025 13:20

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր, ինչպես նաև շուրջ...

Ավելին
  • Լուրեր
Վրաստանի արևմտյան հատվածում երկու երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է Գեղարքունիքի մարզում

31 Հուլիս 2025 01:13
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

ԱՄՆ-ն Իրանի դեմ կիրառել է յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները

31 Հուլիս 2025 00:38
Չեմպիոնների լիգա․ «Նոան» որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում պարտվել է

Չեմպիոնների լիգա․ «Նոան» պարտվել է հունգարական ակումբին

31 Հուլիս 2025 00:10
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Թուրքական, բրիտանական և իսրայելական լրատվամիջոցները կեղծում են իրականությունը՝ Մեծամորի ատոմակայանն անվանելով «հաջորդ Չեռնոբիլ»

30 Հուլիս 2025 23:36
Լևոն Արոնյանը՝ «American Cap 2024» մրցաշարի գավաթակիր

Լևոն Արոնյանը Esports World Cup 2025 շախմատի մրցաշարի քառորդ եզրափակչում է

30 Հուլիս 2025 22:45
Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում. Կոստանյան

Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում. Կոստանյան

30 Հուլիս 2025 22:16
Հյուսիսային Կուրիլներում գրանցվել է ցունամիի չորրորդ ալիքը

Կամչատկայում 10 րոպեում 5 երկրաշարժ է գրանցվել

30 Հուլիս 2025 21:33
Կոստանյանը Պաղեստինի հայ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

Կոստանյանը Պաղեստինի հայ նախարարի հետ քննարկել է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները

30 Հուլիս 2025 20:57
«Ստիպում են ցուցմունք տալ»․ փաստաբանը հայտնել է ՀԷՑ-ի 3 աշխատակցի ձերբակալության մասին

ՀԷՑ-ում չեղարկվել են ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով մի շարք գնման գործընթացներ

30 Հուլիս 2025 20:04
Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Մարատ Աճեմյանը 11։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և բրոնզե մեդալ նվաճել

Ըմբշամարտի Մ17 ԱԱ․ Մարատ Աճեմյանը 11։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և բրոնզե մեդալ նվաճել

30 Հուլիս 2025 19:47
Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Ստեփանակերտում տեղադրված  Հովհաննես Այվազովսկու հուշարձանը

Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Ստեփանակերտում տեղադրված Հովհաննես Այվազովսկու հուշարձանը

30 Հուլիս 2025 19:19
Ֆրանսիան և ևս 14 երկիր կոչ են արել ճանաչել Պաղեստինը որպես պետություն

Ֆրանսիան և ևս 14 երկիր կոչ են արել ճանաչել Պաղեստինը որպես պետություն

30 Հուլիս 2025 19:02
Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

ԿԽՄԿ-ն չի կարող այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

30 Հուլիս 2025 18:37
Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով 6 վիրավոր կա․ ԶԼՄ

Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով 6 վիրավոր կա․ ԶԼՄ

30 Հուլիս 2025 18:31
Երևանը ճանաչվել է աշխարհի հինգ ամենավարդագույն քաղաքներից մեկը

Երևանը ճանաչվել է աշխարհի հինգ ամենավարդագույն քաղաքներից մեկը

30 Հուլիս 2025 18:10
Բեռնախցիկից պարանով շանը քարշ տված քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը․ ՔԿ

Բեռնախցիկից պարանով շանը քարշ տված քաղաքացու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը․ ՔԿ

30 Հուլիս 2025 18:03
Միքայել արքեպիսկոպոսի փաստաբանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել

Վերաքննիչ դատարանը մերժել է կալանք կիրառելու որոշման դեմ Միքայել սրբազանի պաշտպանների բողոքները

30 Հուլիս 2025 17:53
Կարապետյանի փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի աջակցության երթի արտոնված լինելու մասին

Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունն անօրինական է․ փաստաբան

30 Հուլիս 2025 17:21
ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում․ Զախարովա

ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ փորձում է ամրապնդվել Հարավային Կովկասում․ Զախարովա

30 Հուլիս 2025 16:40
Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 30-ին՝ ըստ ԿԲ տվյալների

30 Հուլիս 2025 16:30
2000-ականներին ՀՀ քաղաքացիների՝ թրաֆիքինգի դեպքեր են գրանցվել Թուրքիայում և ԱՄԷ-ում. Հարությունյան

2000-ականներին ՀՀ քաղաքացիների՝ թրաֆիքինգի դեպքեր են գրանցվել Թուրքիայում և ԱՄԷ-ում. Հարությունյան

30 Հուլիս 2025 14:41
Проходит брифинг представителя МИД России Марии Захаровой (прямое включение)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

30 Հուլիս 2025 14:20
СК сообщил о 22 случаях траффикинга в Армении с начала года и рассказал о мерах борьбы с этим явлением

Այս տարի ՀՀ-ում թրաֆիքինգի 22 դեպք է գրանցվել. ՔԿ

30 Հուլիս 2025 13:56
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Գալստանյանի գործի կարևոր տեղեկությունները փոխանցելու ենք ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչներին․ Խուդոյան

30 Հուլիս 2025 13:43
Թրաֆիքինգի զոհերի մեծ մասը տառապում է ստոկհոլմյան սինդրոմով. Կիրակոսյան

Թրաֆիքինգի զոհերի մեծ մասը տառապում է ստոկհոլմյան սինդրոմով. Կիրակոսյան

30 Հուլիս 2025 13:40
ՀՀ ՊՆ զինծառայողները և ԲԸՏՄ աշխատակիցները փրկել են 4 ամսական հյուծված արջի քոթոթին

ՀՀ ՊՆ զինծառայողները և ԲԸՏՄ աշխատակիցները փրկել են 4 ամսական հյուծված արջի քոթոթին

30 Հուլիս 2025 13:32

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԻՆ նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր և շուրջ 200 մլն դրամ

30 Հուլիս 2025 13:20
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի նկատմամբ

ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքի ղեկավարի նկատմամբ

30 Հուլիս 2025 13:00
Հրշեջ-փրկարարները մարել են Գետամեջ գյուղում բռնկված հրդեհը․ ՆԳՆ

Հրշեջ-փրկարարները մարել են Գետամեջ գյուղում բռնկված հրդեհը․ ՆԳՆ

30 Հուլիս 2025 12:32
Քննչական կոմիտեն ներկայացնում է թրաֆիքինգի դեմ պայքարը (ուղիղ)

Քննչական կոմիտեն ներկայացնում է թրաֆիքինգի դեմ պայքարը (ուղիղ)

30 Հուլիս 2025 12:24
Վրաստանի արևմտյան հատվածում երկու երկրաշարժ է գրանցվել
Պատահար

Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է Գեղարքունիքի մարզում

31 Հուլիս 2025 01:13

Ադրբեջանում գրանցված երկրաշարժն զգացվել է Գեղարքունիքի մարզում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ 3,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է...

ԿարդալDetails
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը
Աշխարհում

ԱՄՆ-ն Իրանի դեմ կիրառել է յոթ տարվա ընթացքում ամենախոշոր պատժամիջոցները

31 Հուլիս 2025 00:38

ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանից 50 անձանց և կազմակերպությունների, ինչպես նաև այս երկրի կողմից վերահսկվող հիսունից ավելի նավերի նկատմամբ,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ