Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում։
«Շատ հպարտ եմ, որ Թբիլիսին դարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վայր։ Վստահ եմ, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր համատեղ ջանքերը արդյունք կտան»,- գրել է նա։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Թբիլիսիում կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Իլյա Դարչիաշվիլիի, Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի եռակողմ հանդիպումը։
Ինչպես հաղորդում էր APA գործակալությունը, հանդիպումը փակ էր մամուլի համար։ Միայն հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հարցեր: