Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի Թաղավարդ գյուղի մոտակայքում Թուրքիայի քաղաքացի է պայթել ականի վրա։
«Հուլիսի 14-ին, ժամը 14.00-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայի քաղաքացի, 1987 թ.ծնված Յալպիր Յըլդըրայը Թաղավերդ գյուղի մոտակայքում պայթել է ականի վրա»,-այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով շրջանի դատախազությանը։
Նշվում է, որ Յըլդըրայը, որը շինարարական ընկերությունում Էքսկավատորի վարորդ էր աշխատում, այդ շրջանում շինարարական աշխատանքների ժամանակ ականի վրա պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: