ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մոտից ոստիկանության բաժին է բերվել մոտ 22 անձ:
Նշենք, որ այսօր ՀՅԴ ՀԵՄ-ը վերսկսել էր բողոքի ակցիաները՝ ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանց հիմնական պահանջներին ավելացել էր ևս մեկը՝ հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոց սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև, ինչի արդյունքում քաղաքացիներ բերման ենթարկվեցին:
Քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանություն՝ «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Քաղաքացիներին բերման ենթարկելուց հետո ՀԵՄ ներկայացուցիչները շարժվեցին դեպի Կենտրոնի ոստիկանության շենք:
ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը
ԱԺ-ն 65 կողմ, 27 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։ Արտահերթ նիստում նախագիծը քննարկվում էր...