• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հունիս 2026 16:21
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

«Երևանի վրա տեղեկատվական ճնշում կա»․ փորձագետը մեկնաբանել է Բաքվի վերջին հայտարարությունները

Արտաքին քաղաքական, Արցախ, Կարծիք, Տարածաշրջան,
18 Հունիս 2022 22:00
ShareShareShare
telegram

Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Անդրեյ Արեշևը Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման և հայ-ռուսական հարաբերությունների ակտիվացման շուրջ ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով, Իլհամ Ալիևը ցանկացած միջազգային հարթակ է օգտագործում Հայաստանի հասցեին ուղղված արտահայտությունների համար՝ հայ-ադրբեջանական խաղաղ պայմանագրի կնքման հետ կապված քաղաքական գործընթացների առաջնահերթ ընթացքն ապահովելու, Արցախի խնդիրն իր համար շահավետ պայմաններով լուծելու նպատակով: Փորձագետը կարծիք է հայտնել, որ այստեղ ոչ մի նոր բան չկա, կա առաջին հերթին տեղեկատվական ճնշում Երևանի վրա՝ բանակցային գործընթացում հետագա ինչ-որ զիջումների հասնելու համար:

Մեկնաբանելով «միջանցքի» հարցով կողմերի միջև փոխզիջման հասնելու և ընդհանուր առմամբ հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունը՝ Արեշևը նշել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում առկա է դիրքորոշման որոշակի խցանում՝ կապված կողմերի դիրքորոշումների տարընթերցումների հետ:

Փորձագետի խոսքով, Ադրբեջանի ակնհայտ մեսիջներից մեկը Լաչինի միջանցքի փակման սպառնալիքն է այն դեպքում, եթե Մեղրիի միջանցքի տարածքով չբավարարվեն Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի հիմնական մասի անարգել միավորման մասին պահանջները: Ավելին, Բաքվում հայտարարում են, որ առաջիկայում պատրաստ կլինի և կաշխատի դեպի Ստեփանակերտ շրջանցիկ ճանապարհը՝ Բերձորի և Շուշիի մոտով, որտեղ կտեղադրվի Ադրբեջանի սահմանային հսկողության մաքսային կետ։

«Կարծում եմ, որ դրանք բոլորը մեկ կամ մի առաջարկների կամ սպառնալիքների նույն հավաքածուից են։ Կհամաձայնի արդյոք դրան հայկական կողմը, և եթե այո, ապա ինչ ձևով և ինչ միջնորդական դեր կունենա ռուսական կողմը, ինձ համար առայժմ բավական դժվար է ասել, որովհետև փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի և ռուսական կողմի մասնակցությամբ այլ ձևաչափերով բանակցություններն անկասկած ընթանում են, բայց դրանց մասին տեղեկատվությունը չափազանց քիչ է», - նշել է նա: Փորձագետը հիշեցրել է, որ ԵՄ-ն ևս ակտիվացրել է իր միջնորդական դերը Հարավային Կովկասում և ակնհայտորեն փորձում է կանգնեցնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օրակարգը:

«Այնպես որ այստեղ դեռևս բավական պարզ չէ և բարդ է ոչ միայն Բաքվի և Երևանի միջև բանակցային դիրքորոշումների տարբերությունը, այլև Մոսկվայի և Եվրամիության միջև մրցակցությունը, որոնք բավական կոշտ փուլ են մտել նախկին Ուկրաինական ԽՍՀ տարածքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Անդրկովկասում, անշուշտ, դա որոշակիորեն արտացոլվում է», - կարծում է փորձագետը։

Քաղաքագետը մեկնաբանել է Ադրբեջանի և ՌԴ-ի հարաբերությունների վերջին դրվագները, մասնավորապես, Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից Արցախի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո արված ճշգրտումները, ինչպես նաև Ադրբեջանի կտրուկ արձագանքից հետո «ՌԻԱ Նովոստի» գործակալության կողմից Արցախի պետնախարարի հետ հարցազրույցը հեռացնելը:

Արեշևը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, չի ձգտում սրել հարաբերությունները Բաքվի հետ. նրա խոսքով՝ նման սյուժեները, մի կողմից բավականին լոկալ են, միևնույն ժամանակ արտացոլում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բազմամակարդակ փոխգործակցության բարդ գործընթացը, ինչը ոչ միշտ է դրական և ոչ միշտ է անհաղթահարելի:

Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ որոշ ադրբեջանցի փորձագետներ գնալով ավելի են շեշտադրում այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը լրանում է (մնացել է 3,5 տարի) և ժամկետի ավարտից հետո, 2025 թվականին Բաքուն իրավունք ունի որոշելու՝ մնում են արդյո՞ք ռուս խաղաղապահներիը։

«Այն պայմաններում, երբ Երևանն ակնհայտորեն Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով վերաբերյալ չունի սեփական օրակարգը՝ փորձելով այդ պատասխանատվությունը բարդել ռուսական կողմի վրա, իհարկե, Ադրբեջանի դիրքորոշումը բավականին ուշադիր է ընկալվում, ինչպես ինձ թվում է, ռուսական փորձագիտական հանրության և ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Դե այստեղից էլ բոլոր այդ, այդ թվում՝ խորհրդանշական քայլերը, որոնք միանգամայն բացատրելի են այն ցավոտ արձագանքի տեսանկյունից, որը առաջացնում են Ադրբեջանում։ Ռուսական կողմն այստեղ գործում է հնարավորությունների բավական նեղ միջակայքում» - հայտարարել է Արեշևը։

Փորձագետը գտնում է, որ վերջին շրջանում ռուսական պաշտոնական պատվիրակությունների հաճախակի դարձած այցելությունները Հայաստան, անկասկած, վկայում են հայ-ռուսական հարաբերությունների ակտիվացման մասին, հատկապես այն ուշադրության համատեքստում, որը Հայաստանին հատկացնում են Ռուսաստանի նախկին արևմտյան գործընկերները՝ ԱՄՆ – ն և ԵՄ-ն: Նա նշել է, որ մայիսին արտգործնախարար Արարատ Միրզոյանը եղել է ԱՄՆ-ում, ԱԱԽ ղեկավար Արմեն Գրիգորյանը բավականին սերտ կապեր ունի Հայաստանի արևմտյան գործընկերների հետ։

«Անշուշտ, ռուսական կողմից պետք է մի փոքր ավելի հստակ հասկանալ այդ գործընթացները և հնարավոր է դրանց որոշ հավասարակշռում՝ հաշվի առնելով այն սերտ կապերը, որոնք պահպանվում են Մոսկվայի և Երևանի մոտ ողջ հետխորհրդային շրջանում և նոր պայմանները, որոնք ծագել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության սկսվելուց և Ռուսաստանի նկատմամբ հավաքական Արևմուտքի խիստ խստացված պատժամիջոցների քաղաքականությունից հետո», - ասել է Արեշևը:

Փորձագետի խոսքով, այդ կապակցությամբ և Հայաստանի վրա արևմտյան դեսպանատներն ու դիվանագետները որոշակի ճնշում են գործադրում, այդ թվում նաև երկրի բանկային համակարգի վրա՝ նպատակ ունենալով փոքր-ինչ բարդացնել Հայաստանում փետրվարից ի վեր հայտնված ռուս քաղաքացիների կյանքը և այն ռուսական ձեռնարկությունների գործունեությունը, որոնք հնարավոր է ցանկանան օգտագործել ԵՏՄ հնարավորությունները տնտեսական գործունեության, այդ թվում՝ արտաքին առևտրի արդյունավետության պահպանման համար:

Արեշևը նշել է, որ ՌԴ-ի և Հայաստանի օրակարգում շատ հարցեր կան, այդ թվում՝ ղարաբաղյան հարցը, որն այս կամ այն կերպ չի կարող հայկական կողմի հետ չքննարկվել: «Անշուշտ, օրակարգը լայն է և որքան մեծ է, այնքան ավելի անհանգիստ, բարդ է դառնում։ Նույն բիոլաբորատորիաները, 2021 թվականին հուշագրի ստորագրումը և դրա իրականացման ընթացքը, ինչի մասին նույնպես տարբեր մակարդակներում բազմիցս խոսել են ռուս դիվանագետները։ Այնպես որ, զարմանալի ոչինչ չկա, և օրինաչափ է նման շփումների ավելացումը և դրանց ինտենսիվացումը, ընդ որում՝ ոչ միայն հայկական, այլև ռուսական տարածքում«, - հայտարարել է Արեշևը:

telegram
Tags: «Զանգեզուրի միջանցք»Անդրեյ ԱրեշևԻլհամ Ալիևհայ-ադրբեջանական խաղաղ պայմանագիր

Հարակից հրապարակումներ

Իրանական կողմը հարվածել է ամերիկյան ավիաբազայի

Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին

06 Հունիս 2026 14:39

Իրանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին՝ ի պատասխան Սիրիկ և Քեշմ կղզիների վրա կատարված հարձակման,...

СМИ: Трамп отверг предложение Ирана по Ормузскому проливу

Կա՛մ երկկողմ համաձայնագիր, կա՛մ կոշտ մեթոդներ․ Թրամփը՝ Իրանի մասին

06 Հունիս 2026 10:51

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է մոտ ժամանակում ավարտին հասցնել Իրանի հետ կապված գործողությունները՝ կա՛մ...

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հունիսի 7-ի ընտրություններից առաջ հայտարարություն է տարածել և կոչ արել ընտրել այն քաղաքական...

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50

Նախորդ գիշեր Ազովի ծովի Տագանրոգի ծոցում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման է ենթարկվել օտարերկրյա 2 բեռնատար նավ, որոնց անձնակազմերում, ընդհանուր...

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

05 Հունիս 2026 08:41

ՌԴ անվտանգության խորհրդի (ԱԽ) փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Հայաստանն այսօր փաստացի կրկնում է այն ուղին, որով անցնում էր...

Հայ էին, մեր արյունից էին, ո՞նց հրաժարվեցիք նրանցից. Կարապետյանը՝ Փաշինյանին

Հայ էին, մեր արյունից էին, ո՞նց հրաժարվեցիք նրանցից. Կարապետյանը՝ Փաշինյանին

04 Հունիս 2026 23:28

Load More
Xosum
  • Լուրեր
Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ

Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ

06 Հունիս 2026 15:00
Իրանական կողմը հարվածել է ամերիկյան ավիաբազայի

Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին

06 Հունիս 2026 14:39
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Հրազդանի նախկին քաղաքապետի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Հրազդանի նախկին քաղաքապետի գույքը

06 Հունիս 2026 14:20
Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով բրիգադային գեներալ է զոհվել. ԶԼՄ

Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով բրիգադային գեներալ է զոհվել. ԶԼՄ

06 Հունիս 2026 14:16
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրների ծեծի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ՔԿ

«Ուժեղ Հայաստան»-ի 6 ներկայացուցչի ձերբակալման որոշում է կայացվել. ՔԿ

06 Հունիս 2026 13:20

Ընդդիմությանն ընտրություններից հեռացնելն անընդունելի է․ Զախարովա

06 Հունիս 2026 13:02
Իտալացի և ֆրանսիացի սկաուտները կհետևեն Սպերցյանի և Թիկնիզյանի խաղին

Իտալացի և ֆրանսիացի սկաուտները կհետևեն Սպերցյանի և Թիկնիզյանի խաղին

06 Հունիս 2026 12:43
Прокуратура обвинила покойного экс-главу СНБ в подлоге по делу «1 марта»

ԱԱԾ հանգուցյալ նախկին տնօրենը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով

06 Հունիս 2026 12:05

Forbes-ը Նուբար Աֆեյանին ներառել է ԱՄՆ-ի մեծագույն նորարարների շարքում

06 Հունիս 2026 12:00
Էլինա Ավանեսյանը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

Էլինա Ավանեսյանը ՀՀ հավաքականի կազմում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

06 Հունիս 2026 11:32
Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

ՀՀ արտադրանքի ստուգումը միտված է սպառողների պաշտպանությանը․ Օվերչուկ

06 Հունիս 2026 11:12
СМИ: Трамп отверг предложение Ирана по Ормузскому проливу

Կա՛մ երկկողմ համաձայնագիր, կա՛մ կոշտ մեթոդներ․ Թրամփը՝ Իրանի մասին

06 Հունիս 2026 10:51
Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 6-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

06 Հունիս 2026 10:19
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 8-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 6-ին

06 Հունիս 2026 07:36
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48
ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30
«По примеру Беларуси»: Ашотян предложил организовать митинг для обращения к Трампу по освобождению армянских пленных из Баку

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է․ փաստաբան

05 Հունիս 2026 23:51
Вардеванян: гарантии равенства предвыборной кампании в Армении нарушены

Ունենք հավասարության սկզբունքի խաթարում. Վարդևանյան

05 Հունիս 2026 23:45
Ծաղիկները սպասում են ընտրություններին

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24
СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08
На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31
Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34
«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

05 Հունիս 2026 20:01
ЦИК Армении аннулировала регистрацию семи кандидатов в депутаты

ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

05 Հունիս 2026 19:13
«Республика» потребовала ЦИК снять «Сильную Армению» с выборов после призыва Пашиняна

«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

05 Հունիս 2026 18:34

Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան

05 Հունիս 2026 18:23
Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

05 Հունիս 2026 17:53
Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ
Հասարակություն

Գեղարքունիքում գայլերը հոշոտել են 300-ից ավելի ոչխարի ու գառի․ ԶԼՄ

06 Հունիս 2026 15:00

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։  Ժամը 05:30-ի սահմաններում Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք...

Read moreDetails
Իրանական կողմը հարվածել է ամերիկյան ավիաբազայի
Աշխարհում

Իրանը հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին

06 Հունիս 2026 14:39

Իրանի զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին՝ ի պատասխան Սիրիկ և Քեշմ կղզիների վրա կատարված հարձակման,...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ