Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիան գործում է Ադրբեջանի հետ համագործակցության շրջանակներում։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտաքին կապերի գծով փոխնախագահ Էֆքան Ալան։
«Մենք ակնկալում ենք հարաբերությունների բարելավում։ Հուսով եմ, որ մյուս կողմը նույնպես միտված է դրան։ Կլինեն արդյունքներ, որոնք օգտակար կլինեն ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- ասել է նա։