Հայտնի է դարձել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, որը տեղի կունենա հունիսի 10-ին Երևանում՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ:
Ինչպես նշվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ, ՀԱՊԿ-ի, դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վրա։ Արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին տեղեկատվություն կտրամադրվի արդի աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ քարտուղարության և ՀԱՊԿ միացյալ շտաբի կողմից տարվող աշխատանքների մասին:
ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի աշխատանքներին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: