ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին։ Այս մասին որոշումը հրապարակվել է ՀՀ Կառավարության e-gov.am կայքում։
Համաձայն վարչապետի որոշմամբ՝ կստեղծվի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, կհաստատվի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը գործունեությունն սկսելուց հետո եռամսյա ժամկետում պետք է մշակի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովի դրա հանրային քննարկումը և ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են.
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը,
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը,
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը,
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը,
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը,
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը,
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը,
ՀՀ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը,
իրավաբան-գիտնական Անահիտ Մանասյանը,
իրավաբան-գիտնական Արթուր Ղամբարյանը,
իրավաբան-գիտնական Արմեն Մազմանյանը,
իրավաբան-գիտնական Արսեն Թավադյանը,
իրավաբան-գիտնական Լևոն Գևորգյանը,
իրավաբան-գիտնական Տիգրան Մարկոսյանը,
«Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Զադոյանը:
Թուրքական, բրիտանական և իսրայելական լրատվամիջոցները կեղծում են իրականությունը՝ Մեծամորի ատոմակայանն անվանելով «հաջորդ Չեռնոբիլ»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քարոզչական արշավը խթանում է խուճապը, իսկ թուրքական, բրիտանական և իսրայելական լրատվամիջոցները կեղծում են իրականությունը՝ Հայաստանի Մեծամորի...