Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը շրջայց է կատարել բոլոր այն մարզադաշտերով, որտեղ կայանալու են Մ-19 Եվրո-2019-ի հանդիպումները, ինչպես նաև այցելել է հյուրանոցներ, որտեղ հանգրվանելու են մասնակից թիմերը և պաշտոնատար անձինք:
Արթուր Վանեցյանը սկզբում այցելել է «Բանանց» մարզադաշտ, ծանոթացել մարզադաշտի խոտածածկին և մարզաբազայի ենթակառուցվածքներին: Այնուհետև ՀՖՖ նախագահը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ և ՀՖՖ ակադեմիա, որտեղ ևս ամեն ինչ պատրաստ է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության անցկացմանը:
Radisson Blu հյուրանոցում Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներին և ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Մ-19 Եվրո-2019 մրցաշարը ամենաբարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը:
Հովհաննես Բաչկովը ժամանակից շուտ հաղթել է Ստամբուլի մրցաշարում
Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթանակ է տարել Ստամբուլում կայացած AIBA Pro 7 մրցաշարում, հայտնում է Sportrac-ը: Բաչկովը ժամանակից շուտ հաղթել...