Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» հավակնորդներին:
Այս տարի լավագույն կոչման 10 հավակնորդներն են Քրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս»), «Լիվերպուլի» եռյակը` Մոհամեդ Սալահ, Վիրջիլ վան Դեյկ, Սադիո Մանե (Եգիպտոս, Հոլանդիա ու Սենեգալ), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Կիլիան Մբապեն (ՊՍժ), Ֆրենկի դե Յոնգը («Այաքս»), Մաթիաս դե Լիխտը («Այաքս»), Էդեն Ազարը («Չելսի») ու Հարի Քեյնը («Տոտենհեմ»):
ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 23-ին Միլանում:
Արման Ծառուկյան գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին
Խառը մենամարտերի (ММА) ռուսաստանաբնակ հայազգի մարտիկ Արման Ծառուկյան գրեփլինգի մենամարտում հաղթել է բրազիլացի Պատրիկ Ֆրեյրին, հայտնել է Сhampionat.com-ը։ Մենամարտն ավարտվել...