Օրեր առաջ Երևանի շենքերից մեկի 6-րդ հարկից երեխա էր ընկել: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը, 2.5 տարեկան երեխայի վիճակն այս պահին կայուն է: Արվինն արդեն շնչում է ինքնուրույն, ճանաչել է ծնողներին և խոսել նրանց հետ:
Հիշեցնենք, որ Փոքրիկ Արվինն իրանահայ հոր ու իրանցի մոր հետ առաջին անգամ նախնիների հայրենիք էր եկել Միացյալ Նահանգներից, եկել էր հանգստանալու նպատակով:Դժբախտ դեպքից հետո, փոքրիկի բուժման բոլոր ծախսերն իր վրա էր վերցրել Երևանի քաղաքապետարանը:
ՀԷՑ-ում չեղարկվել են ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով մի շարք գնման գործընթացներ
ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ չեղարկվել է գնման 4 գործընթաց. ընդհանուր՝ ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով,...