Հոկտեմբերի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․
«Հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդացության կայուն նվազումը և տուբերկուլոզային ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների թերբեռնվածությունը՝ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է ստացիոնար բուժում իրականացնող կազմակերպությունների օպտիմալացում, այդ թվում՝ պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների կրճատում։
Միաժամանակ, հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող և միջազգայնորեն ընդունված տուբերկուլյոզային բուժման հիվանդակենտրոն մոդելը՝ տուբերկուլյոզային ծառայությունն ուժեղացվում է առողջության պահպանման առաջնային օղակում՝ պոլիկլինիկաներում, առավել հասանելի դարձնելով բնակչության համար և տուբերկուլյոզի կասկածի դեպքում ախտորոշման հնարավորությունը և բուժման դեպքում ամենօրյա հսկողությունը»։
Հայտարարության մեջ նշվում է, որ 2019 թվականին առողջապահության նախարարի հրամանով հաստատված տուբերկուլյոզի բուժման նոր ուղեցույցը նկարագրում է միջազգային լավագույն փորձի վրա հիմնված հիվանդներին տուբերկուլյոզի ծառայությունների մատուցման առավել մատչելի հնարավորություններ՝ տնային այցեր, վիդեոզանգ, ընտանիքի անդամի միջոցով հսկվող բուժում, որոնց ներդրումը նվազեցնում է տուբերկուլոզային ծառայություններ մատուցողների առկա ծավալների կարիքը։ Ելնելով վերը նշվածից` առողջապահության նախարարությունում քննարկվում է 2020 թվականի ծախսերում Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերին ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակահարմարությունը։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ սույն դիսպանսերի հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն է և դրա հետագա վերապրոֆիլավորման կամ այլ ծառայություններ մատուցելու կենսունակության ապահովման հարցերը դուրս են առողջապահության նախարարության լիազորությունից։ Այն պացիենտները, որոնք գործադուլի արդյունքում կունենան ստացիոնար բուժման կարիք, իրենց բուժումը կարող են շարունակել Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում կամ տեղամասային պոլիկլինիկաներում:
Թեմային անդրադարձել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ գրառում կատարելով իր Ֆեյսբուքյան կայքէջում, նշվում է, որ Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերի ֆինանսավորման հարցը բազմիցս խորը ու համապարփակ քննարկվել է քաղաքային, ազգային ու միջազգային մակարդակներում։
«Հայաստանում բարեբախտաբար հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն, քանի որ տուբերկուլոզը որպես հիվանդություն նահանջում է և մոտակա տարիներին ընդհանրապես վերանալու է։ Մեր երկրին այս շրջափուլում անհրաժեշտ է ընդամենը 1 պրոֆիլային ստացիոնար բժշկական կենտրոն տուբերկուլոզի բուժման համար և ԱԱՊ հաստատություններ, ինչպիսիք են պոլիկլինիկաները»,- նշել է նախարարը։
Նախարարը նշել է, որ մինչ իր պաշտոնավարումն էլ Երևանի տուբդիսպանսերը չի դադարել ֆինանսավորվել պետական բյուջեից միայն նեղ անձնական շահերի շնորհիվ՝ դիսպանսերի ղեկավարության և քաղաքապետարանի բուժվարչության միջև, որոնք մինչ օրս էլ ուժի մեջ են։
Իր պաշտոնավարման հենց սկզբից հակատուբերկուլոզային ծառայությունների օպտիմալացման գործընթացը մտել է նոր փուլ և շարունակվելու է՝ նշելով, որ սկիզբը եղել է Դիլիջանի հակատուբերկուլոզային դիսպանսերի տարեկան 300մլն դրամ ֆինանսավորման դադարեցումը, որը չի ունեցել որևէ հիմք ապացուցողական բժշկության տեսանկյունից։
ՀԷՑ-ում չեղարկվել են ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով մի շարք գնման գործընթացներ
ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ չեղարկվել է գնման 4 գործընթաց. ընդհանուր՝ ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով,...