Փետրվարի 7-ին տեղի է ունեցել ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Նիստը նախագահում էր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Հասարակական խորհրդի կազմում ընդգրկված են 18 անձինք, որոնք հիմնականում արտակարգ իրավիճակների բնագավառին առնչվող հասարակական կառույցների ներկայացուցիչներ են:
Խորհրդի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էին «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծերը:
Նախագծերի հետ կապված աշխատանքային մթնոլորտում տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակում:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն առաջարկել է բացի գումարվող նիստերից անցկացնել նաև հասարակական խորհրդի միջանկյալ հանդիպումներ՝ ծագած խնդիրներին ավելի օպերատիվ արձագանքելու նպատակով:
ԱԻ նախարարին կից հասարակական խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Հասարակական խորհուրդը քննարկում է արտակարգ իրավիճակների բնագավառին վերաբերող հարցեր, որի արդյունքում կարող են ընդունվել խորհրդատվական բնույթի որոշումներ:
Խորհրդի անդամներից բացի խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետող աշխատակիցներ, այլ նախարարությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև օրակարգում ընդգրկված հարցերին որևէ կերպ առնչություն ունեցող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:
ՀԷՑ-ում չեղարկվել են ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով մի շարք գնման գործընթացներ
ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ չեղարկվել է գնման 4 գործընթաց. ընդհանուր՝ ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով,...