Եվրո-2020 որակավորման փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է խաղի մասին ու պատասխանել լրագրողների հարցերին:
Հայաստանի ընտրանին ունի 6 միավոր և խմբում 4-րդ տեղում է, իսկ Բոսնիա և Հերցեգովինան 3-րդն է` 7 միավորով: Այդ պատճառով վաղը վճռորոշ հանդիպում է լինելու խմբում երկրորդ հորիզոնականի համար պայքարում:
Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով բոլոր խաղերն էլ բախտորոշ են լինելու: «Կենտրոնանում ենք մեր խաղի վրա: Պետք է հանդես գանք նույն ագրեսիվությամբ, օգնենք իրար խաղադաշտում, կարողանանք մեր ֆուտբոլը ցուցադրել: Վստահ եմ, որ այդ դեպքում կլինեն արդյունքներ, և հետո հնարավորություն կունենանք հաշվելու միավորները»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
Հայտնի են շախմատի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնի հաղթողները
Հայտնի են Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի պատանեկան միջազգային 4-րդ փառատոնի հաղթողները, որին մասնակցել են նաև հայ շախմատիստները, տեղեկացնում են...