Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված՝ իրավիճակը գնալով ծանրանում է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: «Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են Քովիդ կենտրոնների։ Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ն արդեն զբաղված են (87%): Շուրջ 700 պացիենտ գտնվում է ծանր վիճակում, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին: Շտապօգնության բրիգադներն աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ»,- գրել է նախարարի տեղակալը:
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների ներկայությանը
Ռուսաստանը չի կարող համաձայնվել Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ զորքերի ներկայությանը, ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի...