ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփել է Նիդերլանդներում հայկական գինիների համտես-շնորհանդեսներն ու վարպետության դասերը։
Նոյեմբերի 21-ից 25-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանատան հետ համատեղ իրականացրել է հայկական գինիների համտես-շնորհանդեսներ և վարպետության դասեր Նիդերլանդների երեք քաղաքում՝ Ամստերդամում, Հաագայում և Ռոտերդամում։
Մասնավորապես՝ նոյեմբերի 21-ին, Ամստերդամում՝ «Եվրասիական տնտեսական միությունը և Նիդերլանդները․ հեռանկարներ և հնարավորություններ բիզնեսի համագործակցության համար» կոնֆերանսի շրջանակում, ՀԽԳՀ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է հայկական գինիների համտես և վարպետության դաս գինու ոլորտի մասնագետների և գնորդների համար։։
Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել գինու համտես-շնորհանդես Ռոտերդամում՝ Նիդերլանդների Թագավորության մեծությամբ երկրորդ քաղաքում, իսկ նոյեմբերի 25-ին՝ Հաագայում «Diplomatic Magazine»–ի հետ համատեղ։ Վերոնշյալ միջոցառումներին հրավիրված էին բարձրաստիճան հյուրեր, գինու փորձագետներ, գնորդներ և դիստրիբյուտորներ։
«Հայկական գինիների համտես Նիդերլանդներում ՀԽԳՀ-ն կազմակերպում էր առաջին անգամ՝ նպատակ ունենալով Նիդերլանդների գնողունակ շուկայում գինու համտեսների և շնորհանդեսների միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանի գինիները և ճանապարհ հարթել հայկական գինու և կոնյակի արտահանման համար», – ընդգծել է ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 30-ին՝ ըստ ԿԲ տվյալների
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 30-ին, կազմել է 383,84 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի...