• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Հուլիս 2025 22:38
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Մանե Թանդիլյան․ «Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ը, խուսափում են մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով այցելել Արցախ, ինչը շատ տարօրինակ է»

Արցախ,
29 Հուլիս 2021 20:00
ShareShareShare
telegram

«Խոսում ենք գլխավորի մասին» ծրագրի հյուրն է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Գերատեսչության ղեկավարը խոսել է Արցախում բնակարանաշինության, սոցիալական ծրագրերի ֆինանսավորման, Սփյուռքի հետ համագործակցության, քաղաքացիների աշխատանքի տեղավորման խնդրի, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի և այլ հարցերի մասին:

– Տիկին Թանդիլյան, ի՞նչ փուլում է գտնվում պատերազմի հետևանքների վերացման ծրագրերի իրականացումը, մասնավորապես, բնակարանաշինության ոլորտում: Այս պահի դրությամբ քանի՞ բնակարան է կառուցվել և որքա՞ն պետք է կառուցվի տանիք կորցրած արցախցիների համար:

– Պետք է ասել, որ հիմա առաջնային նշանակություն ունեն բնակարանաշինության հարցերը։ Իրականում, Արցախում պատերազմից հետո որոշ սոցիալական նշանակության մի շարք հրատապ հարցեր են լուծվել։ Այս փուլում ավելի արդիական է տների կառուցման հարցը։ Դա թույլ կտա մեր մյուս հայրենակիցներին, ովքեր կորցրել են իրենց տները, վերադառնալ Արցախ և ապրել իրենց հայրենիքում։ Այս պահին վերադարձել է ավելի քան 120 հազար մարդ, այդ թվում՝ մեր այն հայրենակիցները, որոնք կորցրել են իրենց տները։ Նրանք հիմնականում ապրում են վարձակալված տներում կամ իրենց հարազատների տանը։ Որոշ վերականգնված տներ մենք արդեն հանձնել ենք։ Պետք է նշել, որ բնակարանային շինարարության հարցերը հիմնականում համակարգում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։ Ընդ որում, անհրաժեշտ է ընդգծել, որ արցախցիների՝ հայրենիք վերադառնալու ցանկությունն այնքան մեծ է, որ նրանք պատրաստ են անգամ ապրել կիսակառույց տներում։ Մենք, ինչպես հայտնի է,մենք  ունենք «Հարյուր տուն Արցախում» նախաձեռնությունը, որն ուղղված է նոր բնակավայրի ստեղծմանը, որպեսզի հարյուր տուն տրամադրի պատերազմի ժամանակ  տանիքը կորցրած մարդկանց։

– Ինչպե՞ս է ընթանում բնակարանաշինության և սոցիալական ապահովության միջոցառումների ֆինանսավորումն գործընթացը:

– Բնակարանաշինության ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և տարբեր բարեգործական ծրագրերի կողմից: Սոցիալական ծրագրերը ֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից, սակայն իրականացվում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից ֆինանսավորվող մարդասիրական ծրագրեր։ Հետպատերազմյան Արցախում Ռուսաստանի կառավարությունը նույնպես մարդասիրական ծրագրեր է գործարկել, որոնք այժմ ընթացքի մեջ են։

– Ներկայումս ի՞նչ հիմնական սոցիալական ծրագրեր են իրականացվում, և կան արդյո՞ք Արցախում սոցիալական ապահովության համակարգի զարգացման ավելի երկարաժամկետ ծրագրեր: Խնդրում ենք առանձնացնել այդ ոլորտի առավել առանցքային խնդիրները:

– Հիմնական սոցիալական ծրագիրը, որն իրականացվում է Արցախում, ներառում է ինչպես պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները, այնպես էլ այն միջոցառումները, որոնք իրականացվել են անցյալում և այժմ էլ շարունակվում են։ Բացառությամբ 18-63 տարեկան աշխատունակ տղամարդկանց, Արցախի բոլոր բնակիչներն օգտվում են այդ ծրագրից և ֆինանսական աջակցություն են ստանում պետությունից։ Զուգահեռաբար նաև ներդրվում է սոցիալական ենթակառուցվածք, որի բացակայությունը նկատվել է պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Օրինակ՝ սոցիալական աշխատողի ինստիտուտ, թեժ գիծ, սոցիալական միասնական ծառայություն, որտեղ քաղաքացին կարող է ստանալ Արցախի սոցիալական ծառայությունների մասին ողջ տեղեկատվությունը։ Մեկ այլ խնդիր է մասնագետների կարողությունների ավելացումը, բազաները, որոնք կարող են օգտագործվել մասնագետների կողմից անհրաժեշտ տեղեկատվությունը օպերատիվ ստանալու նպատակով։ Այս բոլոր հարցերը լուծման գործընթացում են, և այս պահին, պետք է ասել, աշխատանքի մեծ դաշտ կա։

– Պատմեք, խնդրեմ, սոցիալական հարցերի լուծման և Արցախում պատերազմի հետևանքների վերացման հետ կապված Սփյուռքի հետ համագործակցության մասին։

– Պետք է ասեմ, որ Արցախի վերականգնման գործում Սփյուռքի դերը շատ կարևոր էր հատկապես մարտական գործողությունների ավարտից անմիջապես հետո, երբ դեռ չկային սոցիալական սուր խնդիրների լուծմանն ուղղված ինստիտուցիոնալ ծրագրեր: Այս փուլում մեր հայրենակիցների աջակցությունն անգնահատելի էր, և այն այդպիսին է մնում նաև այսօր։ Ներկայումս այդ աջակցությունն արդեն ավելի նպատակային է և ուղղված է բոլոր այն սոցիալական խմբերին, որոնց մասին մենք տեղեկատվություն ենք տրամադրում Սփյուռքի մեր հայրենակիցներին։

– Ինչպե՞ս է լուծվում Արցախի բնակչության աշխատանքի տեղավորման հարցը: Որքա՞ն է հանրապետությունում զբաղվածության տոկոսը:

– Արցախում վարձու աշխատողների մեծ մասը պետծառայողներ են եղել։ Որոշ աշխատատեղեր այլեւս արդիական չեն, բայց դա մի փոքր մասն է միայն։ Քաղաքացիները թրեյնինգներ անցնելու հնարավորություն ունեցան՝ պահպանելով իրենց աշխատատեղերը և յուրացնելով նոր մասնագիտություններ։ Արցախի բնակիչները սոցիալական այս ծրագրերի շնորհիվ հնարավորություն են ստացել ապահովել իրենց ընտանիքների կայուն եկամուտը, որոշ բնակիչներ հնարավորություն են ստացել գտնել եկամտի այլ աղբյուրներ: Մենք չենք կարող այս պահին վիճակագրություն ներկայացնել Արցախում աշխատանքի տեղավորվածների տոկոսի մասին, բայց կարող ենք ասել, որ Արցախ վերադարձած մարդկանց զգալի մասն արդեն աշխատանքի է տեղավորվել։

– Ինչպե՞ս եք գնահատում սոցիալական ոլորտում միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի հետ Արցախի համագործակցությունը։ 

– Հարկ է նշել, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ը,  մարդասիրական օգնության գործընթացը կազմակերպելու նպատակով  խուսափում են Արցախ այցելելուց, ինչը շատ տարօրինակ է, չնայած, այդ կազմակերպություններն ինչ-որ չափով դրա համար են նախատեսված:
Արցախում է գտնվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, որի ներկայացուցիչների հետ ես հանդիպումներ եմ ունեցել, ինչպես նաև «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ֆրանսիական բաժանմունքի ներկայացուցիչների հետ։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի կառավարությունը, ինչպես արդեն նշեցի, իրականացնում է տարբեր մարդասիրական ծրագրեր, հատկապես Արցախի գյուղական բնակիչների համար, ինչը շատ կարևոր է մեզ համար։

– Մայիսին Դուք և Հայաստանի ձեր նախկին գործընկեր Մեսրոպ Առաքելյանը հայտարարեցիք նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ Որո՞նք են այդ նախաձեռնության հետագա ծրագրերն ու հեռանկարները:

– Դա շատ համաժամանակյա հարց է։ Շուտով տեղի կունենա կուսակցության առաջին համագումարը, և այն կկոչվի «Կեցության երկիր»։ Մենք ձգտելու ենք ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության ձևաչափով։ Մեր հայրենիքի պաշտպանությունը պետք է սկսվի սահմանից, մարզերից։ Մենք ուզում ենք մեր աշխատանքով ցույց տալ մեր քաղաքացիներին, որ մեր հողի յուրաքանչյուր մետրը մեր հոգածության կարիքն ունի։ Մեր քաղաքական ուժն այս պահին պատրաստ է մեր հայրենիքի զարգացմանն ուղղված «ճանապարհային քարտեզի» ներառական քննարկմանը, որոնք տեղի կունենան կուսակցության ստեղծումից անմիջապես հետո։

– Զոհված զինծառայողների և վիրավորների ընտանիքների սոցիալական պաշտպանության ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: Ի՞նչ է արվում հաշմանդամ դարձած անձանց հասարակության մեջ ինտեգրելու համար:

– Զոհված զինծառայողների ընտանիքին վերաբերող աջակցության ծրագրերը, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ունեն 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն, մենք իրականացնում ենք «Հազար դրամ» ծրագրի միջոցով՝ ընտանիքներին դրամական փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ ընտանքներին հետագա 20 տարվա ընթացքում աջակցության տեսքով: Դա նրանց պետք է բավականացնի նոր պայմաններում հարմարվելու համար։ Միևնույն ժամանակ, մեր նախարարությունն իրականացրել է փոխհատուցման ծրագիր այն զինծառայողների համար, ովքեր վիրավորվել են և դասվում հաշմանդամության 3-րդ խմբի շարքին։ Մենք նաև կարողացանք 500 հազար դրամ փոխհատուցում վճարել այդ կարգի յուրաքանչյուր քաղաքացու։
Մյուս շատ կարևոր ծրագիրը, իմ կարծիքով, կապված է պրոթեզավորման հետ։ Մենք որոշեցինք, որ մեր զինվորներին պետք են որակյալ պրոթեզներ, որոնք թույլ կտան ժամանակի ընթացքում վերադառնալ լիարժեք կյանքին։ Ես դա շատ կարևոր եմ համարում, մենք չպետք է պատերազմից հետո մեր զինվորներին մենակ թողնենք։
Զուգահեռաբար ընթանում են վիրավորների վերապատրաստման և նրանց նոր մասնագիտությունների յուրացման ծրագրերը։ Սա, իր հերթին, թույլ կտա նրանց գտնել կայուն վաստակի նոր հնարավորություններ։ Իհարկե, նրանց դեռ հոգեբանական աջակցություն է պետք, որը մենք նույնպես փորձում ենք ինչ-որ կերպ կազմակերպել, թեև դա Առողջապահության նախարարության ենթակայության տակ է գտնվում։ Այնուամենայնիվ, մենք փորձում ենք համատեղ  ուղիներ գտնել հետպատերազմյան շրջանում մեր զինծառայողներին օգնելու համար։

telegram

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 2-ին

02 Հուլիս 2025 07:34

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 2-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

Արցախ վերադարձի իրավունքի հարցով Շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ քննարկում տեղի կունենա

01 Հուլիս 2025 11:11

Հուլիսի 8-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի բլրի վրա, շվեյցարացի պատգամավորների մասնակցությամբ տեղի կունենա քննարկում՝ Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության՝ «Լեռնային Ղարաբաղ անվտանգ...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 1-ին

01 Հուլիս 2025 07:35

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին

29 Հունիս 2025 07:43

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 28-ին

28 Հունիս 2025 07:34

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հունիսի 28-ի ուշ երեկոյան սպասվում է կարճատր անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 27-ին

27 Հունիս 2025 07:37

Հայաստանի մարզերում հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5...

Ավելին
  • Լուրեր
Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:20
Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:15
ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդը Իրանի վերաբերյալ բանաձև է ընդունել

Իրանը դադարեցրել Է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը

02 Հուլիս 2025 22:06
Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը փոխչեմպիոն է հռչակվել

Ըմբշամարտի Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը փոխչեմպիոն է հռչակվել

02 Հուլիս 2025 21:31
ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

ՌԴ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

02 Հուլիս 2025 21:09
Դաժան ռեպրեսիվ մեքենան սասանում է երկրի ներքին ամրությունը․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանի դեմ քրվարույթ է հարուցվել ԶԼՄ-ների երկու նյութի հիման վրա

02 Հուլիս 2025 20:41
Ո՞նց է Սահմանադրության հետ հաշտվում ՀԷՑ-ի նախագիծը, օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը․ Մինասյան

Ո՞նց է Սահմանադրության հետ հաշտվում ՀԷՑ-ի նախագիծը, օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը․ Մինասյան

02 Հուլիս 2025 20:13
Պարզ է, որ «խախտում» է գրվելու, հո գրված չէր լինելու «քաղաքական դրդապատճառներով կբռնենք, կգլխատենք»․ Ավետիսյանը՝ ՀԷՑ-ի մասին

Պարզ է, որ «խախտում» է գրվելու, հո գրված չէր լինելու «քաղաքական դրդապատճառներով կբռնենք, կգլխատենք»․ Ավետիսյանը՝ ՀԷՑ-ի մասին

02 Հուլիս 2025 19:35
ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ադրբեջանական ծագում ունեցող անձանց

ՌԴ ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ադրբեջանական ծագում ունեցող անձանց

02 Հուլիս 2025 19:06
ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

ԱԺ-ն հետաձգեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը

02 Հուլիս 2025 18:50
«Վեոլիա Ջուր» ընկերությունը պետականացնելու կարիք չկա․ ՏԿԵ նախարար

«Վեոլիա Ջուր» ընկերությունը պետականացնելու կարիք չկա․ ՏԿԵ նախարար

02 Հուլիս 2025 18:24
«Գրում են նրանք, իսկ ամաչում են մնացածները»․ Զախարովան՝ ՀՀ-ում հոգևորականության և ընդդիմության հետապնդումների մասին

«Գրում են նրանք, իսկ ամաչում են մնացածները»․ Զախարովան՝ ՀՀ-ում հոգևորականության և ընդդիմության հետապնդումների մասին

02 Հուլիս 2025 18:22
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ (ուղիղ)

02 Հուլիս 2025 18:19
Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը

Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը

02 Հուլիս 2025 18:13
ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100% բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելուն

ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «ՋիԷնՍի-Ալֆա»-ի 100% բաժնետոմսերը «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ին վաճառելուն

02 Հուլիս 2025 18:02
Глава Минэка Армении сообщил данные экспорта абрикосов в Россию за июнь

Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանից ավելի քան 1300 բեռնատար ծիրան է արտահանվել․ նախարար

02 Հուլիս 2025 17:55
ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը

ՍԱՏՄ-ն ժամանակավորապես արգելել է ՌԴ-ից «էսկիմո պլոմբիր» պաղպաղակի ներմուծումը

02 Հուլիս 2025 17:01
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

02 Հուլիս 2025 16:23
ՔԿ-ն ավագանու անդամի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնել

ՔԿ-ն մանրամասնել է «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվող խուզարկությունների հիմքերը

02 Հուլիս 2025 16:19
Սամվել Կարապետյանը հայ հասարակությանը կոչ է արել համախմբվել Ադրբեջանում պահվող հայ գերիների շուրջ

«Սամվել Կարապետյանը երկքաղաքացի է». պաշտպանը մեկնաբանել է նրա՝ ՀՀ-ում պաշտոն զբաղեցնելու հնարավորությունը

02 Հուլիս 2025 16:08
Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք․ Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ․ ՀԿԿ

02 Հուլիս 2025 15:43
Իրանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի նախագահը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին

02 Հուլիս 2025 14:56
Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է

ՀԷՑ-ի աշխատակիցներին «մշուշոտ ապագայում» աշխատանքից ազատման դեպքում «Տաշիր» ընկերությունները համարժեք պայմաններով աշխատանք կառաջարկի

02 Հուլիս 2025 14:40
Ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակ

ՔԿ-ն հանցավոր խմբի նկատմամբ 107 դրվագով քրեական հետապնդում է հարուցել

02 Հուլիս 2025 14:21
Ռուս-հայկական համալսարանում Լավրովը սեքսիստական խոսույթ է օգտագործել․ պատգամավոր

Ռուս-հայկական համալսարանում Լավրովը սեքսիստական խոսույթ է օգտագործել․ պատգամավոր

02 Հուլիս 2025 14:06
Միջազգային պաշտպանության գործիքակազմեր ենք նախապատրաստում․ Սամվել Կարապետյանի պաշտպան

Միջազգային պաշտպանության գործիքակազմեր ենք նախապատրաստում․ Սամվել Կարապետյանի պաշտպան

02 Հուլիս 2025 13:48
ԿԳՄՍՆ-ն ԱԺ-ին վավերացման է ներկայացրել Ռուս-հայկական համալսարանի գործունեության մասին համաձայնագիրը

ԿԳՄՍՆ-ն ԱԺ-ին վավերացման է ներկայացրել Ռուս-հայկական համալսարանի գործունեության մասին համաձայնագիրը

02 Հուլիս 2025 13:32
Հրդեհ և ուժգին պայթյուն՝ Կալիֆոռնիայի հրավառ նյութերի պահեստում

Հրդեհ և ուժգին պայթյուն՝ Կալիֆոռնիայի հրավառ նյութերի պահեստում

02 Հուլիս 2025 13:31
ՀԷՑ-ի վերաբերյալ ՔՊ-ի նախագիծն աբսուրդային է, այն հակասահմանադրական ճանապարհով է․ Վարդևանյան

ՀԷՑ-ի վերաբերյալ ՔՊ-ի նախագիծն աբսուրդային է, այն հակասահմանադրական ճանապարհով է․ Վարդևանյան

02 Հուլիս 2025 13:23
Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու շրջանակում քննչական գործողություններ են կատարվում․ Դանիելյան

Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու շրջանակում քննչական գործողություններ են կատարվում․ Դանիելյան

02 Հուլիս 2025 13:16
Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր
Քաղաքականություն

Այսօր պարզեցինք, որ Նիկոլ Փաշինյանը նաև ՀԷՑ-ի տնօրեն է՝ մարդ էր ազատում աշխատանքից․ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:20

ԿարդալDetails
Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր
Քաղաքականություն

Կարո՞ղ ենք թույլ տալ, որ ՀԷՑ-ը լինի մի մարդու ձեռքում, ով այն օգտագործում է քաղաքական նպատակներով․ ՔՊ պատգամավոր

02 Հուլիս 2025 22:15

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ