Գյումրիում սեպտեմբերի 22-24-ը կանցկացվի «Դալան ֆեստ» ռոք-փառատոնը: Այն անցկացվում է «Մանուկյան ընկերության» ու Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Ծրագրի ղեկավար Լիլիթ Թովմասյանը նշում է, որ սա հիանալի հնարավորություն է անկախության օրվան նվիրված միջոցառումներից հետո՝ Գյումրիում համերգի մասնակցելու և օրը լավ եզրափակելու համար։
Տեղի են ունենալու երեք հիմնական համերգներ․ սեպտեմբերի 22-ին՝ «Խնձորի սոկ», սեպտեմբերի 23-ին «Տիեզերք բենդ» և սեպտեմբերի 24-ին «Ռոզեն Թալ» խմբերի մասնակցությամբ: Բոլոր համերգների սկիզբը՝ ժամը 17-00-ին: Մասնակցելու է նաև հանրահայտ «Բամբիռ» խումբը, ովքեր էլ հեղինակել են համերգի ձևաչափը՝ կամարների տակ իրականացնելու։ Փառատոնի օրերին հետաքրքիր անակնկալ է խոստանում նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը:
Մանրամասն հետևյալ հղումով՝
https://www.facebook.com/events/2356024847948623/
Հայ դերասանուհին կմարմնավորի Սուպերմենի մորը
Հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը կմարմնավորի Սուպերմենի կենսաբանական մորը՝ Լարա Լոր-Վանին, Ջեյմս Գանի սպասվող «Սուպերմեն» ֆիլմում, հաղորդում է Armenian Film Society-ը։...