Դեկտեմբերի 15-ին Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ Արցախի Շրջանային արտակարգ ժողովը՝ 2020թ. Արցախում կայանալիք համապետական ընտրությունների օրակարգով:
Նախքան օրակարգային կետերին անցնելը՝ ժողովը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը և շեշտել հայ համայնքի ու ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների ծավալած աշխատանքը, ինչպես Հայոց Ցեղասպանության, այնպես էլ Արցախի ճանաչման ուղղությամբ:
ՀՅԴ Արցախի Շրջանային արտակարգ ժողովին ներկա են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, շրջանների մարմինների և ուղեկից կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ողջույնի խոսքում վստահություն է հայտնել, որ Դաշնակցությունն իր պատվաբեր տեղն է ունենալու Արցախի ներքաղաքական կյանքում, որպիսին որ միշտ ունեցել է:
Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Ստեփանակերտում տեղադրված Հովհաննես Այվազովսկու հուշարձանը
Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Ստեփանակերտում տեղադրված ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու հուշարձանը, հայտնում է Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունը։ Գործակալությունը...