• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Հուլիս 2025 14:08
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Պետական այրեր. Արամ Մանուկյան՝ Հանրապետության հիմնադիրը

Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման, ապա նաև պետականաշինության գործընթացում ունեցած առաջնակարգ և հսկայական ներդրման համար Արամ Մանուկյանը հայոց պատմության մեջ հավերժացավ որպես Հանրապետության հիմնադիր:

Էքսկլյուզիվ, Հայաստան,
28 Մայիս 2020 21:02
Share1ShareShare
Պետական այրեր. Արամ Մանուկյան՝ Հանրապետության հիմնադիրը
telegram
Վաղ տարիներ
Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ. Զեյվայում (այժմ`   ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ)։

Շուշիում դերձակություն անող եղբոր օգնությամբ ավարտելով Շուշիի Ագուլյաց ծխական ուսումնարանը`   1890 թվականին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը: Դաշնակցության ազդեցությամբ տեղի ունեցած խռովահույզ ցույցերից հետո ընկերների հետ վտարվում է դպրոցից, ապա ընդունվում և ավարտում Երևանի թեմական դպրոցը (1907թ.): Ընդգրկվելով հայ ժողովրդի հակացարական պայքարի մեջ՝ 1901-1903թթ.-ին գործել է Բաքվում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, Կարսում: 1903թ.-ից Կարսում զբաղվել է Արևմտյան Հայաստան զենք, զինամթերք, նաև կամավորական խմբեր փոխադրելով: 1904-1908թթ.-ին գործել է Վանում (որտեղ էլ նրան անվանել են Վանի Արամ), ապա Օրդու քաղաքում զբաղվել է ուսուցչությամբ, այնուհետև 2 տարի ապրել է Ժնևում:

Գործունեությունն Արևմտյան Հայաստանում
1910թ.-ին նորից վերադարձել է Վան, եղել է Վասպուրականի հայության ամենաճանաչված և սիրված գործիչը: Վասպուրականում նա ամեն ինչ էր`   և´ դպրոց, և´ մամուլ, և´ ազգային հաստատություններ, և´ երիտասարդական շրջաններ, և´ հարաբերություններ կառավարության հետ և այլն:

Կազմակերպել և ղեկավարել է 1915թ.-ի Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուց հետո): Նա միակ մարդն էր, որ հեղինակություն ուներ ամենքի մոտ`   թե հակառակորդների, թե կողմնակիցների: Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության (շուրջ 200 հազար մարդ) գաղթը դեպի Արևելյան Հայաստան:

Գործունեությունն Արևելյան Հայաստանում
1916-1917թթ.-ին Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում և ՀՅԴ բյուրոյում (զբաղվել հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով): Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում: 1917թ.-ին որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանել է Երևան: Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, գլխավորել է նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որն օժտել է նրան լայն լիազորություններով, իսկ 1918թ.-ի մարտին Երևանի տարբեր խավերի ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր:
Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար. «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»:

1918թ. Մայիսյան ճակատագրական, ծայրահեղ ծանր օրերին, երբ թուրքական զորքերը ներխուժել էին Արարատյան դաշտ և անմիջականորեն սպառնում էին Սուրբ Էջմիածնին ու Երևանին, երբ դրված էր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը, երբ մի պահ հուսալքությունը ստացել էր համատարած բնույթ, Արամը չընկրկեց: Նա մինչև վերջ մնաց անկոտրում, լավատես, գործնական, անարգ թշնամուն հակահարված հասցնելու հարցում անզիջում և կարողացավ իր շուրջը համախմբել նվիրյալ այլ գործիչների ու ժողովրդի մեջ բորբոքել պայքարի ոգին: Արդյունքում կազմակերպվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնք էլ հնարավոր դարձրին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը:

Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծում

Սարդարապատի ճակատամարտից հետո հիմնելով նորանկախ Հայաստանի ժամանակավոր կառավարություն՝ Արամը լծվեց պետական շինարարության պատասխանատու և չափազանց դժվարին գործին, կարողացավ երկիրը պահել համեմատական կայունության մեջ, մինչև որ Հայոց կ. Ազգային խորհուրդը և ՀՀ կառավարությունը տեղափոխվեցին Երևան: ՀՀ կառավարության մեջ Արամ Մանուկյանին վստահվեցին միաժամանակ՝ ներքին գործերի, լուսավորության, հաղորդակցության, պարենավորման և խնամատարության նախարարությունները, ինչպես նաև տեղական իշխանության խնդիրները:

Արամը՝ առաջնորդվելով ազգային-պետական մտածողությամբ, դրսևորելով կազմակերպչական տաղանդ, ժողովրդին հավաքական գործունեության մղելու համար այնքան անհրաժեշտ ազնվություն և անձնական անշահախնդրություն, նախաձեռնողականություն ու հետևողականություն, նպատակային և արդյունավետ գործունեություն ծավալեց երկրում ամուր իշխանության և իրավակարգի հաստատման, պետական իշխանության մարմինների ամրապնդման, թաթարական հակապետական խռովությունների ճնշման և երկրի հայացման, գաղթականության և որբերի խնամքի և այլ ուղղություններով՝ ըստ ամենայնի նպաստելով նորաստեղծ պետականության ամրապնդմանը:

Հանրապետության հիմնադիրը

Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման, ապա նաև պետականաշինության գործընթացում ունեցած առաջնակարգ և հսկայական ներդրման համար Արամ Մանուկյանը հայոց պատմության մեջ հավերժացավ որպես Հանրապետության հիմնադիր:

Արամ Մանուկյանը ժողովրդի հետ ամենօրյա անմիջական շփումների մեջ գտնվող գործիչը էր։ 1918 թվականի դեկտեմբերին նա վարակվեց բծավոր տիֆով եւ 1919 թվականի հունվարի 29-ին կնքեց իր մահկանացուն։ Արամ Մանուկյանի մահը հայ ժողովրդին, պետական ու հասարակական-քաղաքական գործիչներին մեծ վիշտ պատճառեց։ Նրա հուղարկավորությունը համա­ժողովրդական սուգի վերածվեց։

Արամի ազգանվեր գործունեությունը հետևյալ կերպ է բնութագրել Նիկոլ Աղբալյանը. «Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը և խօսեցէք ձեր խղճի հետ և ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամը, տւե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը…»:

telegram

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 9-ին

09 Հուլիս 2025 07:40

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 9-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Մայր Աթոռը Մյուռոնօրհնությունն ու նորոգված Մայր տաճարի վերաօծմանը կհրավիրի իշխանություններին․ ԶԼՄ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով

08 Հուլիս 2025 23:09

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար, դոկտոր, պրոֆեսոր Ջերի Փիլեյը լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցուն առնչվող վերջին իրադարձությունների...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 8-ին

08 Հուլիս 2025 07:43

Հայաստանի մարզերում հուլիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5...

«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին

«Օրենք չկա, կործանված ենք»․ «Ճիշտ են արել»․ հարցում՝ Էջմիածնում իրավապահների գործողությունների մասին

06 Հուլիս 2025 14:00

Իրավապահ մարմինները հունիսի վերջին երկամսյա կալանք են սահմանել արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի և ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 15 կողմնակիցների...

«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

«Մեր ձևով» երթ՝ ի պաշտպանություն Կարապետյանի. նոր ուժի մեկնա՞րկ, թե՞ ընդվզում պառակտման դեմ

06 Հուլիս 2025 09:30

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2025 07:37

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր
ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված քննարկում

ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված քննարկում

09 Հուլիս 2025 14:06
Ինչ են անում, որ պետք է կալանավորեն նրանց, ովքեր գետնի վրա կարող են մոբիլիզացիա հայտարարել․ Վարդանյան

Ինչ են անում, որ պետք է կալանավորեն նրանց, ովքեր գետնի վրա կարող են մոբիլիզացիա հայտարարել․ Վարդանյան

09 Հուլիս 2025 13:56
Այնպիսի զիջումներ են տեղի ունենալու, որ մեկուսացնում են հիմնական դերակատարներին․ Գրիգորյան

Այնպիսի զիջումներ են տեղի ունենալու, որ մեկուսացնում են հիմնական դերակատարներին․ Գրիգորյան

09 Հուլիս 2025 13:21
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը դադարեցնում է զինված պայքարը

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը դադարեցնում է զինված պայքարը

09 Հուլիս 2025 13:16
Սարգսյանի կալանավորման հիմքեր առկա չեն, նրան չպետք է տանեն կալանքի․ փաստաբան

Սարգսյանի կալանավորման հիմքեր առկա չեն, նրան չպետք է տանեն կալանքի․ փաստաբան

09 Հուլիս 2025 12:55
Վրացի պաշտոնյան մեղադրվում է Աջարիայի նախկին վարչապետի հրազենային վիրավորման գործով

Վրացի պաշտոնյան մեղադրվում է Աջարիայի նախկին վարչապետի հրազենային վիրավորման գործով

09 Հուլիս 2025 12:45
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը (ուղիղ)

09 Հուլիս 2025 12:21
Եթե իրենք ահաբեկիչ են, ուրեմն ես էլ եմ ահաբեկիչ․ Դանիելյանը՝ «Սրբազան պայքար»-ի անդամների մասին

Եթե իրենք ահաբեկիչ են, ուրեմն ես էլ եմ ահաբեկիչ․ Դանիելյանը՝ «Սրբազան պայքար»-ի անդամների մասին

09 Հուլիս 2025 12:19
ՔՊ խմբակցության քարտուղարն ուղղորդում է այս կամ այն մարդու վրա քրգործ հարուցել․ Դանիելյան

ՔՊ խմբակցության քարտուղարն ուղղորդում է այս կամ այն մարդու վրա քրգործ հարուցել․ Դանիելյան

09 Հուլիս 2025 12:12
Փաշինյանն ու Ալիևը հուլիսի 10-ին կհանդիպեն Աբու Դաբիում

Փաշինյանն ու Ալիևը հուլիսի 10-ին կհանդիպեն Աբու Դաբիում

09 Հուլիս 2025 12:11
«Սրբազան շարժման» մասին ՔԿ ձայնագրությունները մոնտաժված են, աղճատում են բովանդակությունը․ փաստաբան

«Սրբազան շարժման» մասին ՔԿ ձայնագրությունները մոնտաժված են, աղճատում են բովանդակությունը․ փաստաբան

09 Հուլիս 2025 12:04
Силовики задержали сотрудников ЭСА: адвокат заявляет о пытках для получения показаний

Կարապետյանին աջակցելու հանրահավաքի ոչ մի մասնակից չի ընդունել, որ ՔԿ-ի ձայնագրություններում իր ձայնն է․ ԶԼՄ

09 Հուլիս 2025 11:41
Հիշատակում ենք Մեծ Եղեռնը․ Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը

Թրամփն «սպառնացել է «ռմբակոծել» Մոսկվան». CNN-ը ձայնագրություն է հրապարակել

09 Հուլիս 2025 11:30
Դատարանը քննում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցը (ուղիղ)

Դատարանը քննում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի հարցը (ուղիղ)

09 Հուլիս 2025 11:14

ՔԿ-ն արձագանքել է Մայր Աթոռում քննչական գործողություններ նախատեսելու լուրերին

09 Հուլիս 2025 11:13
Կարապետյանի փաստաբանները հայտարարել են իրենց պաշտպանյալի աջակցության երթի արտոնված լինելու մասին

Կարապետյանի փաստաբաններն «իրավական աբսուրդ» են անվանել կալանքն անփոփոխ թողնելու որոշումը

09 Հուլիս 2025 10:48
«Սրբազան շարժման» գործի շրջանակում կալանավորված անձանց փաստաբանների մամուլի ասուլիսը

«Սրբազան շարժման» գործի շրջանակում կալանավորված անձանց փաստաբանների մամուլի ասուլիսը

09 Հուլիս 2025 10:47
Ներքին Հանդում ադրբեջանական կրակոցների հետևանքով բնակելի տուն է վնասվել. ՊՆ

Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՀՀ ՊՆ

09 Հուլիս 2025 10:44
Գալստանյանը հայտնել է, որ իրենց համակիր 2 տասնյակից ավելի մարդկանց են բերման ենթարկել

Գալստանյանի և նրա համակիրների ձայնագրություններն արել է անգլիական հետախուզական ծառայությունը․ ԶԼՄ

09 Հուլիս 2025 10:35
«Անիծյալ լինեք ձեր բոլոր սերունդներով»․ Տեր Ասողիկը՝ Մայր Աթոռ հնարավոր ներխուժման մասին

«Անիծյալ լինեք ձեր բոլոր սերունդներով»․ Տեր Ասողիկը՝ Մայր Աթոռ հնարավոր ներխուժման մասին

09 Հուլիս 2025 10:18
Իսրայելը վճռական է չեզոքացնել ՀԱՄԱՍ-ի կարողությունները. Նեթանյահու

Իսրայելը վճռական է չեզոքացնել ՀԱՄԱՍ-ի կարողությունները. Նեթանյահու

09 Հուլիս 2025 10:16
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 9-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

09 Հուլիս 2025 09:53
«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ Գյումրիում

09 Հուլիս 2025 09:52
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 9-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

09 Հուլիս 2025 09:40
Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 9-ին

09 Հուլիս 2025 07:40
ՌԴ Պետդումա է ներկայացվել Հայ-ռուսական համալսարանի աշխատանքի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը

ՌԴ Պետդումա է ներկայացվել Հայ-ռուսական համալսարանի աշխատանքի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը

09 Հուլիս 2025 00:52
«Նոան» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող թիմին

«Նոան» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հաղթել է Չեռնոգորիան ներկայացնող թիմին

09 Հուլիս 2025 00:18
Փաշինյանը Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակել

Փաշինյանը Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ է նշանակել

09 Հուլիս 2025 00:01
Արամ Ա կաթողիկոսն իրավապահների կողմից Մայր Աթոռ ներխուժելու փորձերն անվանել է «անթույլատրելի»

Վերջ տվեք Հայաստանի ներքին կյանքում ստեղծված վատառողջ մթնոլորտին, ամոթ է․ Արամ Ա

08 Հուլիս 2025 23:40
Մայր Աթոռը Մյուռոնօրհնությունն ու նորոգված Մայր տաճարի վերաօծմանը կհրավիրի իշխանություններին․ ԶԼՄ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով

08 Հուլիս 2025 23:09
ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված քննարկում
Արցախ

ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված քննարկում

09 Հուլիս 2025 14:06

ԱՄՆ Կոնգրեսում հուլիսի 8-ին անցկացվել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացմանն ուղղված շվեյցարական նախաձեռնությանը նվիրված ներկայացուցչական քննարկում, հայտնում է ՀՅԴ բյուրոյի...

ԿարդալDetails
Ինչ են անում, որ պետք է կալանավորեն նրանց, ովքեր գետնի վրա կարող են մոբիլիզացիա հայտարարել․ Վարդանյան
Քաղաքականություն

Ինչ են անում, որ պետք է կալանավորեն նրանց, ովքեր գետնի վրա կարող են մոբիլիզացիա հայտարարել․ Վարդանյան

09 Հուլիս 2025 13:56

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ