ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում անազատության մեջ պահվող անձանց, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների մոտ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության ախտանիշների հայտնաբերմաննպատակով ընդհանուր առմամբ իրականացվել է 65 թեստավորում, այդ թվում` 5 կալանավորված անձ, 8 դատապարտյալ, 52 քրեակատարողական ծառայող: Թեստերից 42-ի արդյունքները եղել են բացասական, իսկ 10-ը` դրական: Հաստատված կորոնավիրուսային վարակ ունեցող բոլոր անձինք ՔԿ ծառայողներ են: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։
ՔԿԾ-ից հայտնել են նաև, որ նոր տեսակի կորոնավիրուսի ախտանիշները հայտնաբերվել են 3 հիմնարկներում` «Նուբարաշեն»-1, «Հրազդան»-1, «Վարդաշեն»-8:
«Վարդաշեն» ՔԿՀ-ի 8 դրական արձանագրված դեպքերից մեկի մոտ կրկնակի թեստավորման պատասխանը եղել է դրական, բոլոր անձինք մեկուսացվել են, բացառվել են հետագա շփումները: