Հայաստանում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1401-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 609 քաղաքացի, փաստացի բուժվում է 768-ը, գրանցվել է մահվան 24 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 13929 թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ գրանցվել էր կորոնավիրուսային հիվնդության 1339 դեպք։