Գեղարքունիքի մարզում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք, հայտնել է մարզպետ Գնել Սանոսյանը:
Նրա տեղեկություններով ՝ 21 հիվանդ ապաքինվել է։ Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 655-ի, 381-ը հիվանդն ապաքինվել է, գրանցվել է մահվան 8 դեպք:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 766 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13,130-ի: