К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +5°
  • Ереван+5°
  • Гюмри+2°
  • Ванадзор+11°
  • Капан+12°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 13:01

Կա կարծիք, որ կորոնավիրուսի իմունիտետը պահպանվում է ընդամենը 1 կամ 2 տարի. Թորոսյան

Կա կարծիք, որ կորոնավիրուսի իմունիտետը պահպանվում է ընդամենը 1 կամ 2 տարի. Թորոսյան

Կորոնավիրուսի կոլետիվ իմունիտետ ձեռք բերելու համար Հայաստանի 3 միլիոն բնակչության 80%—ը՝  մոտ 2 միլիոն 400 հազար մարդ պետք է վարակվի, իսկ այդ դեպքում՝ առնվազն 7200 մահ կգրանցվի: Նման կարծիք է հայտնել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ:

Թորոսյանը «կեղծ մասնագիտական կարծիք» է անվանել պնդումները, թե  շատ մարդկանց վարակվելով՝  ազգաբնակչության մոտ բնական իմունիտետ կձևավորվի, ինչի շնորհիվ թվերը կնվազեն:

Թորոսյանը նշել է, որ այդ մոտեցումը, բացի մահերի մեծ թվից, ոչնչի չի բերի:

«Կոլեկտիվ  իմունիտետ ձեռք բերելու համար մեզ անհրաժեշտ է 80% բնակչության վարակվածություն: Եթե 3 միլիոն մարդու 80%-ը հաշվենք, դա մոտավորապես՝ 2 միլիոն 400 հազար է, իսկ եթե հաշվենք հնարավոր ցածր մահացության տոկոսով, որը տարբեր գնահատականներով տատանվում է 0,3-0,4 տոկոսի շրջանակներում, դա 7200 մահ է», ասել է նախարարը՝ ավելացնելով, որ նման բան առաջարկողները պետք է պատրաստ լինեն մահերի պատասխանատվությունը վերցնել իրենց վրա:

Արսեն Թորոսյանը նշել է նաև, որ հայտնի չէ, թե այս հիվանդությունը երկարատև իմունտետ ընդհանրապես առաջացնում է, թե ոչ:

«Կա կարծիք, որ այլ ռեսպիրատոր վարակների պես այն չի առաջացնում երկարատև իմունիտետ, և այն տևում է մեկ կամ երկու տարի, հետևաբար, այդ բնական իմունիտետը, հնարավոր է, պետք լինի առաջացնել ամեն մեկ կամ երկու տարին մեկ և ունենալ այդքան զոհեր»:

Նախարարը նշել է, որ այլընտրանքը պատվաստումն է.

«Հույս կա, որ այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկիզբ պատվաստանյութերը հասանելի կդառնան: Այդ ժամանակ կոլետիվ իմունիտետը մեզ կպաշտպանի կորոնավիրուսի տարածումից»,-ասաց Թորոսյանը:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+