Ապրիլի 10-ին կրակոցներ են հնչել Երևանի «Դվին» հյուրանոցային համալիրում, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
«ՆԳՆ օպերատիվ տեղեկություններով՝ այդ օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել և վնասել են Պարոնյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները»,- մանրամասնել է կայքը։
Իրավապահները ճշտում են արարքը կատարող անձի ինքնությունը, հավելել է կայքը։