Սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25 %: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 5.75 % է:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 2.75 % է:
Նշենք, որ ԿԲ նախագահն օրեր առաջ անդրադարձել էր վարկերի խնդրին՝ նշելով, որ հնարավոր է՝ վարկերի աճի տեմպերի նվազում ունենանք։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



