Չորեքշաբթի օրը պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկնեց, որ վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի նվազում է գրանցվում ինչպես բացարձակ արտահայտությամբ, այնպես էլ անցկացված թեստերի քանակի տոկոսներով:
Առաջիկա օրերին մենք կտեսնենք՝ պահպանվում է արդյոք անկման տեմպը, իսկ ինչ վերաբերում է պիկերին, ապա այն մենք ունեինք հուլիսի 6-ին, այդ օրվանից սկսել է նվազել։ Պահպանելով դիմակները կրելու, ախտահանման և սոցիալական հեռավորության կանոնները՝ մենք կարող ենք պահպանել ցուցանիշների նվազման տեմպերը, կամ էլ արագացնել այն, նշել է նախարարը։
Մենք վաղուց հոսպիտալացման խնդիր չունենք, ավելին՝ այսօր շատ ազատ տեղեր ունենք հիվանդանոցներում, և հիմա հարց է առաջանում ՝ ինչ անել հետո սովորական թթվածնային հագեցվածությամբ, վերակենդանացման մահճակալների հետ։ Այս իրավիճակում մենք կսկսենք հիվանդանոցային տեղերի աստիճանական ծավալման, սակայն պատրաստ լինելով ցանկացած պահի դրանք նորից մեկ-երկու օրում ամբողջ ծավալով աշխատացնել, ասել է Թորոսյանը։
Օգոստոսի 1-ից որոշ բժշկական կենտրոններ, մասնավորապես՝ Վեդիում և Դիլիջանում, կվերադառնան աշխատանքի բնականոն ռիթմին։ Համակարգային առումով իրավիճակն ամբողջությամբ կառավարելի է, նշել է Արսեն Թորոսյանը։
«Երևանի ևս երեք կենտրոններ մոտակա 7-10 օրերի ընթացքում իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին, և այդ տրամաբանությամբ կգնանք այնքան, որքան պետք լինի: Հավելյալ մահճակալային ֆոնդ չենք պահի, բայց միևնույն ժամանակ այս 2700-800-ին մոտ մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու մեկ-երկու օրվա մեջ ծավալվելու, որպեսզի կարողնանանք այդ մարտահրավերներին դիմագրավել, եթե դա տեղի ունենա»,-ասաց առողջապահության նախարարը:
Անդրադառնալով ծանր, ծայրահեղ ծանր պացիենտների թվին, նախարարը հիշեցրեց, որ նախկինում նշվում էր, որ նրանց թիվը տատանվում էր 650-ի շուրջ, իսկ այժմ 500 և ավելի ցածր են: Նա շեշտեց, որ կա էական առաջընթաց, որը կհանգեցնի նաև քիչ թվով մահացության դեպերի:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



