К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +5°
  • Ереван+5°
  • Гюмри+2°
  • Ванадзор+11°
  • Капан+12°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 13:18

Առանց դատարանի որոշման՝ մեկ բողոքի կամ գրության հիման վրա շինարարության ավտոմատ կասեցում չի լինի

Առանց դատարանի որոշման՝ մեկ բողոքի կամ գրության հիման վրա շինարարության ավտոմատ կասեցում չի լինի

Ներկայումս շինթույլտվութունների հետ կապված առաջացել է իրավիճակ, որ վարչական կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում ավտոմատ կասեցվում է շինարարությունների ընթացքը: Այս մասին այսօր ԱԺ «Վարչական դատավարության» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկան ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ այժմ շուրջ 60 շինարարական թույլտվություններ են կասեցվել, որտեղ մոտ 450 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում կա, բացի այդ Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ 145 հազ քառ. ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում:
Օրենքի նախագծով առաջարկվում է այն ակտերի վիճարկման դեպքում, երբ վարչական ակտը վիաճարկում է հասցեատեր չհանդիսացող անձը, կասեցումը չլինի որպես ավտոմատ կիրառման գործիք, այլ վարչական ակտի կատարումը կասեցվի միայն միջնորդության դեպքում՝ դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու պայմաններում:
«Իսկ այդ պայմաններն այն են, երբ առկա է հիմնավոր կասկած, որ հայցվորին կարող է պատճառվել զգալի վնաս կամ անհնարին է դարձնում դատական ակտը »,-ասաց Գրիգորյանը:
Գրիգորյանի խոսքով՝ նախատեսվում է նաև հոդված, որով, կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի և կողմերը իրավունք կունենան դատարանին ներկայացնել կասեցնելու, միջնորդություն,  եթե օրենքով սահմանված հիմքերը առկա են:
Գրիգորյանը նշեց, որ ի սկզբանե խնդիրը բարձրացրել է Երևանի քաղաքաետարանը, քանի որ իրենց տված շինթույլտվությունների մասով շինարարականաշխատանքները կասեցվում են՝ որոշ դեպերում իրավունքի չարաշահմամբ, այսինքն՝ հայցվորները դատարան են դիմում այն դեպքերում, երբ քաղաքապետարանի կարծիքով չունեն իրավունքի ռեալ խախտում:

Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ նկատեց, որ այժմ հսկայական գումարներ շինարարության մեջ կանգնած են և բազմաթիվ  ներդրումներ չեն իրականանում, որովհետև, որևէ մեկը, ով որևէ կառուցապատողի կամ օրինակ հարևանի հետ կապված խնդիրներ ունի, մի բողոքի կամ գրության հիման վրա միլիոնավոր դոլարների ներդրումների է խոչընդոտում:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  2. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  3. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+