Թե՛ հարձակողական ԱԹՍ-ները, թե՛ պաշտպանողական ՀՕՊ միջոցներն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարեցին: Այս մասին այսօր Հ1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, սակայն, պետք է ճիշտ հետևություններ կատարել, գրանցած հաջողությունները ավելի զարգացնել, կատարելագործել, ավելի մասշտաբային դարձնել:
«Զինված ուժերը հաջողությունից կամ անհաջողությունից մշտապես դասեր է քաղում և այժմ զարգացման լայն տեմպ է ընտրել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով 2016 թ. Ապրիլյան պատերազմից քաղած դասերին՝ նա նշել է, որ այժմ ուժեղ կողմերն ավելի են խորացրել, իսկ թույլ կողմերը՝ վերացրել:
Ըստ ՀՀ ՊՆ ներկայացուցչի՝ ծավալի, մասշտաբի առումով Ապրիլյան պատերազմն այս գործողությունների հետ համեմատելի չէ: Բայց կիրառման ձևերի, մարտավարության, տեխնիկական միջոցների, զենքերի և շատ այլ առումներով նմանություններ կան:
Արծրուն Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՏԻՄ մարմինների, ԱԻՆ-ի և մյուս օղակների համակարգված աշխատանքը՝ դրանք վերագրելով նախկինում գործած սխալները շտկելուն ու կայացած զորավարժություններին:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



