К содержанию
Суббота, 28 ноября
Ереван +8°
  • Ереван+8°
  • Гюмри+4°
  • Ванадзор+11°
  • Капан+11°
  • Севан+6°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 17:44

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կանցկացվի 2021-ին Հայաստանում

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կանցկացվի 2021-ին Հայաստանում

Գիտության և արվեստի աշխարհահռչակ փառատոն STARMUS VI-ը 2021 թվականի սեպտեմբերին Հայաստանի մայրաքաղաք Երևանում գիտության շուրջ կմիավորի համաշխարհային մակարդակի գիտնականների, արվեստագետների և տիեզերագնացների՝ տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը։ Այդ նպատակով այսօր կազմակերպվել  էր տեսակոնֆերանս, որին մասնակիցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն և Խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, փառատոնի Խորհրդի անդամներ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը (Jill Tarter), և Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դէվիդ Այքերը (David Eicher), Starmus փառատոնի խորհրդական, շվեյցարացի աստղագետ Միշել Մայորը (Michel Mayor)։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորեց Starmus 6-րդ փառատոնի անցկացումը, որը առանձնակի նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդկության համար:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նկատեց, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է, ոչ միայն այն պատճառով, որ տվել է աշխարհահռչակ գիտնականներ, գրողներ և արվեստի գործիչներ, այլ որ մեր կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը հռչակել է առաջնահերթ:

«Մենք ցանկանում ենք, որ հայկական հնարավորությունները բաց լինեն բոլոր հայերի համար»,- շեշտեց նախարարը և կարևորեց հայկական սփյուռքի հնարավորությունների իրացումը:

STARMUS VI-ը նվիրված կլինի Մարսին. առաջին՝ խորհրդային MARS 3-ից և ամերիկյան MARINER 9-ից մինչև NASA-ի տպավորիչ առաքելություններն ու Space X-ի հավակնոտ վայրէջքի ծրագրերը։

50 տարի է անցել Կարմիր մոլորակի վրա MARS 3-ի թեթև վայրէջքից ու մոլորակի մակերևույթի վերաբերյալ առաջին տվյալները Երկիր ուղարկելուց։ Նույն թվականին՝ 1971-ին, NASA-ի MARINER 9-ը դարձավ Մարսի շուրջ պտտվող առաջին օրբիտային սարքը։

Այս իրադարձություններին հաջորդեցին NASA-ի տասնյակ հաջող առաքելությունները, որոնք Արեգակնային համակարգում մեր «հարևանի» մասին ավելի հստակ պատկերներ և ինֆորմացիա փոխանցեցին։ 2020 թ. ամռանը աշխարհի երեք տիեզերական գործակալություն պլանավորում է մեկնարկել դեպի Մարս առաջին առաքելությունները, որոնք մոլորակ կժամանեն 2021-ին։

Հետևելով ձևավորված ավանդույթին՝ փառատոնը քննարկելու է հրատապ խնդիրներն ու ցուցադրելու է Մարսի ուսումնասիրության մասին ֆիլմեր։ Ֆիլմերի նախորդ ցուցադրությունները ներառել են «Apollo 11»-ն ու The Spacewalker-ը՝ Starmus-ի խորհրդի անդամ և լեգենդար ռուս աստղագնաց Ալեքսեյ Լեոնովի մասին։

Փառատոնն անցկացվելու է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Նախագահը Starmus-ը Հայաստան էր հրավիրել  2019 թվականին՝ Ցյուրիխում՝ Starmus V-ի բացման արարողությանն ունեցած իր ելույթում։

Փառատոնին ՀՀ կառավարության անունից կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը, սերտորեն համագործակցելով ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ, փառատոնը կդարձնի կրթական, գիտական և գեղարվեստական բացառիկ իրադարձություն:

Ինչպես նախորդ տարիներին՝ 6-րդ Starmus փառատոնը կհյուրընկալի աշխարհահռչակ գիտնականների, արվեստագետների և տիեզերագնացների՝ կիսվելու բեկումնային բացահայտումներով, անդրադառնալու հրատապ հարցերի և ոգեշնչելու նոր սերնդի գիտնականներին ու հետազոտողներին։

Փառատոնի արվեստի և երաժշտության ոլորտի խոսնակների անունները կհայտարարվեն ավելի ուշ։

Փառատոնի հաստատված խոսնակներն են Նոբելյան մրցանակակիր գիտնականներ Էդվարդ Մոզերն ու Միշել Մայորը, Apollo 16-ի լուսնագնաց Չարլզ Դյուկը, CRISPR գեների խմբագրման տեխնոլոգիայի համահեղինակ Էմանուել Շարպանտիեն ու «iPod-ի հայր» և NEST-ի հիմնադիր Թոնի Ֆադելը։

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о двух условиях Москвы перед переговорами Путина и Пашиняна28 ноября
  2. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  3. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  4. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  5. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
  6. Суд обязал Овсепян доказать факт голосования за оппозицию по иску против Пашиняна24 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+