ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև սահմանին տիրող իրավիճակը, Դոնբասի կարգավորումը և «ՌԴ-ի հետ առաջիկա դիվանագիտական փոխգործակցությունը»: Այս մասին հայտնել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
«Պետքարտուղարը հաստատել է Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան աջակցությունը՝ Ուկրաինայի սահմանին ՌԴ ռազմական ներկայության ավելացման պայմաններում։ Նրանք քննարկել են Ուկրաինայի արեւելքում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը եւ ՌԴ — ի հետ առաջիկա դիվանագիտական փոխգործակցությունը», — ասված է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Բլինկենը, մեկնաբանելով Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցը, ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի սերտ խորհրդակցությունները Կիևի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ՌԴ-ին հակազդելու վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.