Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի արտադրությունը սկսվել է, գրում է РИА Новости-ն:
COVID-19-ի դեղամիջոցը ստեղծել են Ռուսաստանի համաճարակաբանության ու միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետները:
Նշենք, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը կորոնավիրուսի պատվաստանյութը պաշտոնապես գրանցած առաջին երկիրն է աշխարհում: Պատվաստանյութը կստանա «Спутник V» անունը:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



