Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվել է 195 հազար դոլարից ավելի գումար:
Այս մասին առցանց քննարկման ընթացքում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:
«Պայթյունից օրեր անց հիմնադրամում ստեղծվեց հաշվեհամար, որտեղ արդեն 195 հազար դոլարից ավելի գումար ունենք հավաքված: Հայաստանի ներսում տարբեր բիզնեսներ և բանկային համակարգը սատար կանգնեցին մեզ և գումարներ փոխանցեցին հիմնադրամի հաշվեհամարներին»,- ասաց Արշամյանը:
Հիմնադրամի գործադիր տնօրենը նշեց, որ այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի հստակեցվեն Լիբանանի հայ համայնքի կարիքները:
«Միգուցե կրթական ոլորտին կփորձենք ուղղել մեր գումարները, բայց վերջնական եզրակացության կգանք մի քանի օրվա ընթացքում»,- նշեց Հայկակ Արշամյանը:
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



