К содержанию
Суббота, 28 ноября
Ереван 0°
  • Ереван0°
  • Гюмри−5°
  • Ванадзор+5°
  • Капан+5°
  • Севан−1°
  • 360,12 ▼ −0,16
  • 394,84 ▼ −0,53
  • 4,38 ▼ −0,01
  • 138,99 ▼ −0,03
Суббота, 28 ноября 07:16

Բեյրութում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել է շուրջ 490 մարդ

Բեյրութում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում վիրավորվել է շուրջ 490 մարդ

Բեյրութում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 490 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Al-Manar հեռուստաալիքը։

Հ ամաձայն գործակալության տեղեկատվության՝ Լիբանանի մայրաքաղաքում նոր բողոքի ակցիաների առիթ է դարձել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ավերիչ պայթյունը: Զանգվածային փողոցային ակցիաների կոչ է արել ընդդիմադիր «Քաթաիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը։

Բողոքի ակցիաների ընթացքում մի խումբ երիտասարդներ գրոհով վերցրել են մի ԱԳՆ-ի շենքը, որտեղ կազմակերպել են իրենց շտաբ-բնակարանը, ինչպես նաև էկոնոմիկայի, շրջակա միջավայրի, էներգետիկայի նախարարությունների շենքերը։ Բացի այդ, հաղորդվում է լիբանանյան Բանկերի ասոցիացիայի շտաբ-բնակարանի գրավման մասին:

Al Jazeera հեռուստաալիքի վրա հղումով հաղորդվում է, որ ավելի ուշ լիբանանցի զինծառայողները, որոնք շրջափակել են Լիբանանի ԱԳՆ շենքը Բեյրութում, ստիպել են նրանց լքել արտաքին քաղաքական գերատեսչության շենքը։

Միևնույն ժամանակ գործակալությունը հայտնում է, որ հարյուրավոր լիբանանցիներ իրենց դիրքերն են պահպանում խորհրդարանի շենքի առջև: Նրանց հիմնական պահանջը երկրի ողջ քաղաքական վերնախավի, այդ թվում ՝ նախագահի, կառավարության և խորհրդարանի ղեկավարների հրաժարականն է։

Իր հերթին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Նա դիմել է ցուցարարներին և հայտարարել, որ ընտրությունները «կարող են լուծում դառնալ ճգնաժամից դուրս գալու համար»:

Ի պաշտպանություն խաղաղ ցույցերի՝ հանդես է եկել Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը։  Ինչպես ասված է Twitter-ում տեղադրված դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ՝ ԱՄՆ-ն պաշտպանում է լիբանանցիների խաղաղ բողոքի իրավունքը և բնակչությանը կոչ է անում հրաժարվել բռնությունից:

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

По теме

Все

Самое читаемое за неделю

  1. СМИ узнали о планах партии Пашиняна на случай срыва референдума по Конституции21 ноября
  2. Сперцян помог «Аль-Ахли» обыграть команду Роналду в чемпионате Саудовской Аравии21 ноября
  3. Пашинян опубликовал проект новой Конституции: оппозиция обвинила власти в подрыве основ государственности23 ноября
  4. В Ереване прошла премьера фильма о Монте Мелконяне26 ноября
  5. Полиция Германии сообщила о гибели пяти членов семьи с армянскими корнями25 ноября
  6. Бегларян потребовал не указывать Азербайджан в своем новом паспорте21 ноября
ARMENIA TODAYПоддержать
Расскажите о себе через насСкачать медиакит
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.

Новости Армении, диаспоры и Южного Кавказа

Сотрудничество

[email protected]Партнёрства

Поддержите независимую журналистику

Ваш вклад помогает нам работать без цензуры и платного доступа

Поддержать

Расскажите о своём бренде нашей аудитории

356 000+подписчиков в соцсетях
150 000+посещений сайта в месяц
Медиакит
© ЗАО «Армения Тудей», 2019–2026ул. Каджазнуни, 1, Ереван · +374 77 204 488 18+