ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները հուլիսի 26-ին Նյու Յորքում բողոքի ակցիա են անցկացրել՝ ՄԱԿ-ում Ադրբեջանի առաքելության դիմաց:
Միջոցառումը կազմակերպվել էր մի շարք կազմակերպությունների, մասնավորապես՝ Հայկական երիտասարդական ֆեդերացիայի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից։
Ակցիայի կազմակերպիչները կոչ են արել ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ:
Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են Հայաստանի, Արցախի եւ ԱՄՆ-ի դրոշները, ինչպես նաև պաստառներ, որոնք կոչ են անում դադարեցնել ադրբեջանական ագրեսիան։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



