Բաքվում ԱՄՆ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Այս մասին հայտնում է «Интерфакс Азербайджан»-ը՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևային։
Նշվում է, որ դեսպանը կանչվել է Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև «արմատական տրամադրված հայ դաշնակների սադրիչ և ագրեսիվ գործողությունների» կապակցությամբ:
Ավելի վաղ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի գործողությունների դեմ։
© 2019–2026 Armenia Today. Все права защищены.
При использовании материалов ссылка на armeniatoday.am обязательна.



