Armenia Today-ի նկարահանող խումբը մարտի 31-ին Երևանում անձրևից և ամպրոպից հետո ջրի կուտակումներ է արձանագրել Երևանի կենտրոնական փողոցներում։
Հեղեղվել է ինչպես Զաքայան փողոցը, այնպես էլ մի շարք փողոցներ։
Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում և օդի ջերմաստիճանի նվազում։