Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Սիմֆոնիկ Երևան» խորագրով համերգ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Համերգային ծրագրի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» համերգները՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Համերգային ծրագիրը կմեկնարկի ժամը 20:00-ին: