Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Միխայիլ Գուսմանին ազատել Է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից, հայտնում է գործակալությունը: Հրաժարականի պատճառների մասին չի նշվում։
Գուսմանը ծնվել է Բաքվում՝ 1950 թվականին։ Նա 1999 թվականից զբաղեցնում էր ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։ 2005, 2010 և 2020 թվականներին Ադրբեջանի իշխանությունների կողմից պարգևատրվել է 4 շքանշանով։
Հրաժարականից երեք օր առաջ նա մասնակցել էր Բաքվի կազմակերպած «Շուշիի գլոբալ մեդիաֆորումին», որտեղ ելույթ էր ունեցել Ադրբեջանի նախագահը: