Մահացել է դերասան և ըմբիշ Թերի Ջին Բոլեան, ով ավելի հայտնի է Հալկ Հոգան անունով, հայտնում է TMZ-ն։ Նա 71 տարեկան էր։
Ըմբիշի մահն արձանագրել են վաղ առավոտյան նրա տուն ժամանած բժիշկները։ Մահվանից որոշ ժամանակ առաջ Հոգանը ողնաշարի վիրահատության էր ենթարկվել։
Հոգանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 11-ին։ Ըմբիշի կարիերան սկսել էր 1977 թվականին, և ավելի քան 30 տարի ամերիկյան ըմբշամարտի գլխավոր աստղերից մեկն էր։ Զուգահեռաբար՝ նկարահանվել է ֆիլմերում։
World Wrestling Entertainment-ի իր առաջին չեմպիոնական տիտղոսը Հոգանը նվաճել էր 1984 թվականին։ Իր կարիերայի ընթացքում նա 12 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ վեց անգամ WWF-ում և վեց անգամ World Championship Wrestling-ում՝ երկար ժամանակ մնալով չեմպիոնական տիտղոսների տևողության ռեկորդակիր։