Իրանը պատրաստ է վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղան, բայց նախ պետք է երաշխիքներ ստանա, որ նոր փուլը հետագա ռազմական գործողությունների համար քողարկում չի լինի, հայտնում է Axios պորտալը:
«Նախորդ ամիս ամերիկացի պաշտոնյաները քննարկել են Թեհրանի հետ ապագա բանակցությունների ժամկետները՝ միաժամանակ համակարգելով Իսրայելի հետ ռազմական ծրագրերը։ Չնայած Թեհրանը գիտի, որ պետք է բանակցություններ վարի ԱՄՆ-ի հետ, որպեսզի հասնի պատժամիջոցների վերացմանը և խուսափի նորերից, մենք ուղղակիորեն խոսում ենք այն մասին, որ չենք վստահում ԱՄՆ-ին»,- պորտալը մեջբերում է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքը:
Հոդվածում ԱՄՆ-ի հանդեպ անվստահությունը նշվում է այն պատճառներից մեկը, թե ինչու Թեհրանի ներկայացուցիչները չեն համաձայնում ուղղակի բանակցություններ վարել ամերիկյան կողմի հետ:
Ղարիբաբադին նաև հայտնել էր, որ իրանական կողմը համաձայնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) դիտորդների տեխնիկական խմբի այցին՝ գործակալության և Թեհրանի միջև հարաբերությունները քննարկելու համար։
Իրանը ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցրել է հուլիսից՝ Իսրայելի հեռ 12-օրյա պատերազմից հետո: Հուլիսի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կրկին կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին։