ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը երեքշաբթի հայտարարել է, որ մայիսից ի վեր Իսրայելի ուժերն սպանել են ավելի քան 1000 պաղեստինցու, ովքեր փորձում էին սնունդ գտնել Գազայի հատվածում, հիմնականում՝ ամերիկյան կապալառուի կողմից գործարկվող օգնության կետերի մոտ, հայտնում է Associated Press-ը:
Միաժամանակ, տեղական առողջապահական պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում մեկ օրում սպանվել է 25 մարդ։
Իսրայելը հերքում է այս լուրերը՝ իր հերթին մեղադրելով զինյալ ՀԱՄԱՍ խմբավորմանը՝ հումանիտար օգնությունը շեղելու մեջ:
Թեև մահերի դեպքերը հնարավոր չէ հաստատել անկախ աղբյուրներով, ՄԱԿ-ի պաշտոնյաներն ու խոշոր միջազգային մարդասիրական կազմակերպությունները նշում են, որ Գազայում առկա են սովի համար սաստիկ պայմաններ։
Գազայի շարունակվող պատերազմն սկսվել էր 2023թ. հոկտեմբերի 7-ին: 2025թ. հունվարի 15-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը փուլային համաձայնության էին եկել պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: Մարտի 18-ի լույս 19-ի գիշերը, սակայն, Իսրայելը վերսկսել էր հարվածները:
Իսրայելի կառավարությունը շարունակում է Գազայի մասնակի շրջափակումը և ռազմական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ՝ պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին: