Մահացել է ռոք երաժիշտ, Black Sabbath-ի մենակատար Օզի Օսբորնը, հայտնում է The Guardian-ը։
Նա 76 տարեկան էր։ Երգիչը, ով հետագայում հայտնի դարձավ The Osbournes ռեալիթի շոուի շնորհիվ, կյանքից հեռացել է կարիերայի ավարտին նվիրված համերգից երկու շաբաթ անց։
Մահվան պատճառը չի հաղորդվում, չնայած վերջին տարիներին Օսբորնը տարբեր առողջական խնդիրներ է ունեցել: