Իրանի հարավային Ֆարս նահանգում ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 21 զոհ կա, հայտնում է РИА Новости-ն։
Նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդին լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ վթարի հետևանքով կա 34 վիրավոր։
Նշվում է, որ ավտոբուսը վթարի է ենթարկվել այսօր՝ Ֆարս նահանգում գտնվող Ֆիրուզաբադ և Քևար մայրուղու վրա։