Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «հնարավորություն ունի» և «կհարվածի Իրանի միջուկային բոլոր օբյեկտներին», գրում է The Times of Israel-ը։
«Մենք պատերազմական վիճակում ենք, չենք բացահայտի ժամանակացույցը։ Կհասնենք մեր նպատակներին, կհարվածենք Իրանի միջուկային բոլոր օբյեկտներին. մենք ունենք դրա համար անհրաժեշտ ուժ»,- ասել է նա։
Իսրայելի «Սթրելա» հրթիռների սպառված պաշարների վերաբերյալ հարցերին պատասխանելով՝ Նեթանյահուն ասել է, որ ԱՄՆ-ն լրացնում է դրանք։ Նեթանյահուն գովաբանել է իսրայելցիներին դիմադրողականության համար՝ համեմատելով ներքին ճակատը բրիտանական հասարակության հետ Բլիցի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին Մեծ Բրիտանիայի դեմ գերմանական ռմբակոծության ժամանակ։
Հարցին, թե արդյոք Իսրայելը մտահոգվա՞ծ է Իրանի «ոչ ավանդական» հրթիռներով կամ զենքերով, Նեթանյահուն պատասխանել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «համակարգչորեն» թիրախավորում է իրանական զենքի բոլոր համակարգերը, ներառյալ՝ ցանկացած ոչ ավանդական զենք։
«Մենք թիրախավորում ենք նաև կառավարական ենթակառուցվածքները, ռեժիմի խորհրդանիշները։ Դուք տեսել եք դա, և սա դեռ ամենը չէ»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետն ընդգծել է ԱՄՆ-ի դերը ներկայիս հակամարտությունում և շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Նա կանի այն, ինչը լավ է Միացյալ Նահանգների համար, իսկ ես կանեմ այն, ինչը լավ է Իսրայելի համար»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ «յուրաքանչյուր ներդրում ողջունելի է»։
Իսրայելի և Իրանի միջև ութերորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողությունները։ Առաջին հարվածը հասցրել էին Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի 13-ի գիշերը՝ թիրախավորելով Իրանի ռազմական և արդյունաբերական օբյեկտները, որից հետո կողմերն ամեն օր փոխանակվում են հրթիռային հարվածներով, որոնք մարդկային զոհերի ու ավերածությունների պատճառ են դարձել։